Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում այսօր համայնքի ղեկավարի վերընտրություն է, քանի որ Թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովը չեղյալ էր հայտարարել այդ գյուղում հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքները:
Նշենք, որ հենց այս գյուղի ուսանողական գազելն օրերս Երևան-Սևան ճանապարհին ավտովթարի ենթարկվեց, ինչի արդյունքում 18-ամյա ուսանողուհի Հռիփսիմե Գասպարյանը մահացավ, ու մի քանի ուղևորներ վնասվածքներ ստացան: Այդ երթուղայինի հովանավորը գյուղապետի ինքնաառաջադրված թեկնածու Հուսիկ Սեդրակյանն է:
Քանի որ 18-ամյա ուսանողուհու մահը ցնցել է ողջ գյուղը, գյուղապետի թեկնածու Զավեն Հարությունյանին Tert.am-ը հարցրեց, թե գյուղում ընտրության գնալու տրամադրություն կա՞: «Ես չգիտեմ, գյուղացիներին հարցրեք: Նախորդ անգամվա պես չէ, քիչ է, բայց գնացող կա, մասնակցում են»,- հայտարարեց գյուղապետը:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 2-ին հաշվարկների արդյունքում Վարս համայնքի ղեկավարի թեկնածու Զավեն Հարությունյանի օգտին քվեարկել էր 421 ընտրող, իսկ Հուսիկ Սեդրակյանը հավաքել էր 420 ձայն։ Անվավեր էր ճանաչվել 36 քվեաթերթիկ։ Վերահաշվարկից հետո արձանագրվել էր, որ 418 քվե ստացել է Հուսիկ Սեդրակյանը, 419՝ Զավեն Հարությունյանը, իսկ անվավեր ճանաչվել է 40-ը։
«Վերահաշվարկի ընթացում հայտնաբերվեց, որ թվով ութ քվեաթերթիկների ճակատագիրն անհայտ է. վերահաշվարկի ժամանակ բացակայում էին։ Այսինքն՝ պակասում էր այն թվից, որը հանվել է տուփից»,- «Հետք»-ին ասել էր ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը։
Զավեն Հարությունյանից հետաքրքրվեցինք նաև`համոզվա՞ծ է, որ այսօրվա ընտրությունների ժամանակ նախորդ անգամվա պատկերը չի կրկնվի, քանի որ ընտրախախտումներ էին եղել: «Ես չգիտեմ՝ եղել էր, թե չէր եղել, չգիտեմ՝ ինչ կլինի, եղունգ նայո՞ղ եմ, ի՞նչ եմ»,- հայտարարեց գործող գյուղապետը, ում մրցակից Հուսիկ Սեդրակյանը մեղադրում էր «8 քվեաթերթիկ գողանալու մեջ»: «Ես չգիտեմ՝ էդ թղթակերը ով ա, ի՞նչ իմանամ՝ գողացել են, կամ ո՞նց կարող է կորի, օրենք գոյություն ունի, օրենքը թող պարզի»,- ասաց ՀՀԿ-ական գյուղապետը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47