Tert.am-ի հետ զրույցում փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանն անդրադարձավ այն մտայնությանը, որ ՀՀ քաղաքական դաշտում արևմտյան ուղղվածության ուժերին ակտիվորեն փոխարինելու են գալիս ռուսական ուղղվածության կամ, ընդհանրապես, «ծագման» քաղաքական ուժերը:
- Պարոն Կիրակոսյան, կա կարծիք, որ հայաստանյան քաղաքական «իսթեբլիշմենթում» ռուսական «ծագման» կուսակցությունները փորձում են գրավել և դաշտից դուրս մղել պրոարևմտյան քաղաքական ուժերին: Հայտնի է, որ բազմաթիվ նոր կուսակցություններ են բացվում:
-Այն փաստը, որ նոր վարչապետը Երևան է ժամանել Մոսկվայից, դա դեռ չի նշանակում. ես չեմ տեսնում Մոսկվայի կողմից որևէ ցանկություն կամ կարիք Հայաստանում պրոռուսական նոր կուսակցություններ «բացելու»:
- Հետևաբար, կարծում եք՝ ռուսական ազդեցության կուսակցությունները 2017-ի ԱԺ-ում շատ ներկայացված չե՞ն լինելու:
- Հայաստանի ողջ քաղաքական պատմության մեջ պրոռուսական ոչ մի կուսակցության հաջողված պատմություն չեմ տեսել: Եվ Ռուսաստանի համար ավելի արդյունավետ կլինի ներգործել ու ազդել պրոռուսական տարրերի վրա՝ հենց Հանրապետական կուսակցության կազմում: Այնպիսիք` ինչպիսիք են Արա Աբրահամյանը, Սամվել Բաբայանը, Ծառուկյանը, այնքան էլ վստահելի չեն Ռուսաստանի համար` որպես գործիք: Չեմ բացառում, որ ինչ-որ թույլ, ոչ պատրաստված անձինք կարող են օգնություն հայցել Մոսկվայից, բայց չեմ կարծում ու չեմ տեսնում, որ Մոսկվան որոշել է ու տալիս է իր աջակցությունը:
- Սակայն հայտնի է, որ եթե ինչ-որ բան արտադրվում է, բացվում, հայտնվում դաշտում, ուրեմն՝ դրա պահանջարկը կա: Հիմա ամեն օր մի ռուսամետ կուսակցություն է բացվում:
-Ես չեմ տեսնում այդ պահանջարկը: Իսկ այն ամենն, ինչի մասին խոսում եք, այլևս լուրջ քաղաքական գործիքներ չեն:
- Ի դեպ՝ մամուլում շրջանառվում է, որ Կարեն Կարապետյանը չի կարող պաշտոնավարել Հայաստանում 2017-ից հետո:
- Հուսանք:
- Դա ոչ թե հուսանք, այլ Սահմանադրության պահանջն է: Ինչևէ: Ընտրական ու Քրեական օրենսգրքերում ընտրակեղծիքի կամ ընտրակեղծարարի կողմից սխալ տեղեկատվություն հաղորդելը ԸՕ նոր փոփոխություններով քրեականացվում է, և դիտորդը, իրավապաշտպանը, լրագրողը կարող է մինչև երկու տարվա ազատազրկման դատապարտվել սուտ մատնության համար:Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի միջազգային կառույցների ու, մասնավորապես, Արևմուտքի արձագանքն օրենսդրական այս փոփոխություններին:
- Կառավարության համար հիմա ամենակարևոր խնդիրը կորցրած վստահությունը հետ բերելն է։ Մենք չենք տեսնում, որ կա վստահություն իշխանության նկատմամբ, որ ավելի արդար և ազատ են լինելու 2017-ի ընտրությունները: Հետևաբար, շատ մտահոգիչ է, որ փոխանակ ընտրակեղծարարության համար պատիժները խստացնեն, խստացնում են պատիժները նրանց համար, որոնք հաղորդում են այդ ընտրակեղծիքների մասին: Այսինքն՝ քաղաքականապես պատժում են ընտրակեղծարարության մասին մեսիջներ փոխանցողներին:
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01