Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղում այսօր կրկին գյուղապետի ընտրություններ են: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չեղյալ էր հայտարարել հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքները, որով 2 ձայնի առավելությամբ ընտրվել էր գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Միքայել Ղարիբյանը:
Պատճառն այն էր, որ Ջիլ համայնքում քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակում ստորագրվածների թիվը 343 էր, սակայն քվեատուփից դուրս էր բերվել 346 քվեաթերթիկ։ Ընտրությունների օրը կատարված հաշվարկների արդյունքում համայնքի ղեկավարի թեկնածու Նիկոլայ Հովհաննիսյանի օգտին քվեարկել էր 133 ընտրող, ՀՀԿ թեկնածու Միքայել Ղարիբյանի օգտին՝ 135, Հայկանուշ Մելիքյանի՝ 68 ընտրող, իսկ անվավեր էր ճանաչվել 10 քվեաթերթիկ։ Վերահաշվարկի արդյունքում թեկնածուներ Նիկոլայ Հովհաննիսյանը հավաքել էր 132, Միքայել Ղարիբյանը՝ 135, Հայկանուշ Մելիքյան՝ 67 ձայն։ Անվավեր էր ճանաչվել 12 քվեաթերթիկ։
Միքայել Ղարիբյանը ընտրությունից հետո՝ հոկտեմբերի 10-ին, դիմել էր վարչական դատարան՝ ընդդեմ թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման, որով պահանջվում էր անվավեր ճանաչել Ջիլ համայնքի ղեկավարի ընտրությունն և վերաքվեարկություն նշանակել։ Սակայն վարչական դատարանը հոկտեմբերի 17-ին մերժել է Միքայել Ղարիբյանի հայցը:
Tert.am-ի հարցին, թե համոզվա՞ծ է, որ այս անգամվա ընտրությունների արդյունքները չեղյալ չեն հայտարարվի, ընտրակեղծիք չի լինի, Ղարիբյանը պատասխանեց. «Ընտրակեղծիք չի եղել: Ընտրողը եկել ա տեղամաս, հանձնաժողովի անդամի թերությունն ա, ինչն ա, մոռացել են ստորագրեն, անձնագրային տվյալները գրանցված են, էդ մարդիկ ներկա են եղել»:
«Կարծում եք՝ վրիպակի պատճառո՞վ են ընտրությունները չեղյալ հայտարարվել» Tert.am-ի հարցին ի պատասխան գործող գյուղապետն ասաց. «3 հոգու ստորագրությունը չի եղել, դրա համար են անվավեր ճանաչել: Ընտրախախտում չի եղել, եթե ընտրախախտում լիներ, դրա համար ինչ-որ մեկը պիտի պատասխան տար»:
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58