«Պետությունը ոչ միայն իշխանությունն է, նաև ընդդիմությունն է, քաղաքական դաշտը, հասարակական կառույցները, ժողովուրդը։ Եթե դու պետությունը բաժանում ես եկեղեցուց, ի՞նչն ես բաժանում եկեղեցուց։ Ամբողջ ժողովրդի՞ն։ Ականն այստեղ է»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Նրա խոսքով, եկեղեցին ընկալվում է որպես Աստծո գործիք աշխարհի վրա, կամ գործիքներից մեկը. «Հիմա երբ որ դու պետությունը բաժանում ես եկեղեցուց, ժողովրդին կտրում ես Աստծուց, վտանգն այստեղ է։ Միտումը տեսնում եմ»։ Ռուբեն վարդապետ Զարգարյանը նշել է, որ շատ պաշտոնյաներ նույնիսկ չգիտեն՝ ինչ է իրենց պաշտոնը, էլ ուր մնաց հասկանան, թե ի՞նչ է եկեղեցին, հոգևոր իշխանությունը, էլ ուր մնաց հասկանան աշխարհիկ և հոգևոր իշխանությունների տարանջատման սկզբունքը։ «Երբ երկու հոգի չեն կարողանում իրար հետ աղոթել, դա ցուցիչ է, որ այդտեղ թշնամական խնդիր կա։ Եթե ուզում ես թշնամուդ հետ հաշտվել, ես նկատի չունեմ միջազգային հարաբերություններում, այլ մեր ներհասարակական կյանքում, նշանակում է դու արդեն հարթում ես այդ խնդիրը։ Այս ճանապարհով է նաև հաշտություն հնարավոր։ Երբ չենք տեսնում դա, նշանակում է ինստիտուցիոնալ առումով աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև խնդիր կա»,- ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանը։ Ըստ Ռուբեն վարդապետ Զարգարյանի, շատ հաճախ մեր պաշտոնյաները մեջբերումներ են անում Սուրբ Գրքից, եկեղեցուն դասեր տալու համար. «Եթե իշխանությունը չի լսում եկեղեցու ձայնը, այլ նախընտրում է իր ձայնը սուրբգրային ճշմարտությունները մեկնաբանելու հարցում, նշանակում է իրենց գործելակերպը եկեղեցու դաշտից դուրս է։ Եթե այդպես է, և կրոնական աստառ ունի, նշանակում է՝ այլ կրոնական ուղղության շահեր է սպասարկում։ Սուրբ գրքից մեջբերում անելը, դեռ չի նշանակում լինել ճշմարտի, Աստծո կամքի մեջ։ Անգամ սատանան էր Սուրբ Գրքից մեջբերումներ անում, դա անելը դեռ չի նշանակում լինել ճշմարիտ և շարժվել Աստծո կամքով»։ Նա կարծում է, որ այսօրվա իշխանությունները «վասակաբար» են վարվում, շեշտը դնում են դիվանագիտության վրա, չեն ուզում կռվել և նահատակվել։ Մինչդեռ եկեղեցին իր զավակներին Վարդանանց ոգով է դաստիարակում՝ կոչ անելով, եթե կարիք կա սրով պաշտպանելու սրբությունները։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02