«Սա միանշանակ ազատ խոսքի նկատմամբ բռնաճնշում է։ Սա աննախադեպ բան է Հայաստանի պատմության մեջ, երբ լրագրողի անձնական գույքի, աշխատավարձի նկատմամբ կիրառվում է նման խոշոր չափի հայցագին, չի եղել երբևէ նման բան»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սարգսյանը, ում աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել Տիգրան Ավինյանի մասին պատրաստած տեսանյութից հետո։
Տեսանյութը հրապարակվել է 168.am-ում, մինչ այս պահը ոչ հայցի ապահովման միջոցի, ոչ հայցի մասին լրագրողն ու լրատվամիջոցը որևէ ծանուցում չեն ստացել։ Դավիթ Սարգսյանը նշեց, որ վիրավորանքի, զրպարտության, գործարար համբավի արատավորման դեպքում, եթե նույնիսկ դատարանը կիրառում է հայցի ապահովման միջոց, ապա դա լինում է մի քանի հարյուր հազար դրամի շրջանակում, բայց ոչ երբեք 9 մլն դրամ։ «Ենթադրում եմ՝ ցավացրել եմ Ավինյանին, թեև ոչ մի նորություն չեմ ասել։ Ներկայացրել եմ բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունը, ոչ վիրավորել եմ, ոչ զրպարտել։ Դա հասկանալով՝ Ավինյանը վիրավորանքի ու զրպարտության հոդվածով ինձ դատի չի տվել, այլ գործածար համբավի արատավորման, որն իրեն ավելի խոցելի է դարձնում, քանի որ պաշտոյաները չեն կարող գործարար համբավ ունենալ»,-ասաց լրագրողը։ Դատարանում լրագրողի ու լրատվամիջոցի շահերը կներկայացնաի փաստաբան Արամազդ Կիվիրյանը, իսկ մինչ այդ 168.am-ի խմբագրությունն ու Ժուռնալիստների միությունը տեղի ունեցածի մասին անգլերեն տեղեկանք են պատրաստել՝ միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ Դավիթ Սարգսյանը քիչ առաջ է դուրս եկել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։ Նա դիմում է գրել, որ աշխատավարձի հաշվեհամարից կալանքը հանեն, թողնեն միայն իր բնակարանի վրա։ «Խնդիրն այն է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելն անհնար է։ Քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված նման ինստիտուտ չկա։ Իսկ դատավարությունը, աստված գիտի, երբ կսկսվի։ Դատավարության մեկնարկին մենք պետք է առարկենք հայցի ապահովման ընտրված միջոցի դեմ։ Ուշագրավ է, որ այն պետք է քննի նույն դատավորը, որը կիրառել է հայցի ապահովման միջոցը»,-մանրամասնեց Panorama.am-ի զրուցակիցը։ Լրագրողի խոսքով, Տիգրան Ավինյանն իր այդ քայլով ապահովեց «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» խորագրով տեսանյութի դիտումների թվի ավելացումը։
«Մի քանի տասնյակ հազար մարդ, որոնց ձայները նա միգուցե կուզենար առաջիկա ընտրությունների ժամանակ օգտագործել, վստահաբար իր օգտին չեն ծառայի։ Ինքն իրեն արջի ծառայություն մատուցեց»,-նշեց Դավիթ Սարգսյանը։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02