ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անցկացվել են Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի հինգերորդ և վեցերորդ նիստերը: «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով համաժողովի աշխատանքները Արցախում շարունակվել են «Հայկական սփյուռքի զորակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին» և «Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ում» թեմատիկ ուղղություններով:
«Ազդակ» օրաթերթի տնօրենգլխավոր խմբագիր, հայ լրագրողների համաժողովները համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը նշել է, որ համաժողովին մասնակցում են 31 երկրից. 90 մասնակից սփյուռքից, 34-ը` Արցախից ու Հայաստանից:
Ներկայացված զեկույցներից հետո ծավալվել են քննարկումներ. դրանք ուղղված էին Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում առկա խնդիրների լուծումը լրատվամիջոցների միջև համագործակցության միջոցով խթանելուն:
Նիստերի ընթացքում ցուցադրվել է հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանի «Արևը ցեխով չես ծածկի» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած ոճրագործության և Թուրքիայում ազգային ինքնությունը պահպանած ավելի քան 4.5 մլն հայերի մասին:
«Արցախպրես»ի թղթակցի հետ զրույցում Արցախի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը հույս է հայտնել, որ լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը Արցախում անցկացնելը հետագայում լուրջ ակնկալիքներ է թելադրելու:
«Համահայկական համաժողովը համագործակցության լայն դաշտ է բացում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լրատվամիջոցների միջև: Սփյուռքում ապրող մեր գործընկերներին հնարավորություն է տրվում ավելի մոտիկից ծանոթանալու Արցախի հիմնախնդրի հետ և ճիշտ ներկայացնելով մատուցել այդ խնդիրը: Այն մարտահրավերները, որոնք կանգնած են մեր առջև, ենթադրում են նաև քարոզչական ճակատ, և այդ ճակատի մարտիկները պետք է լինեն նաև լրագրողները: Պարզապես, պետք է ստեղծել լրագրողական ակտիվություն, նոր ծանոթություններ ու շփումներ, որպեսզի մեդիադաշտը լինի ավելի հավաստի, հստակ, բովանդակալից ու ճշգրիտ»,- ասել է Կ. Գաբրիելյանը:
Համահայկական համաժողովի մասնակիցները նիստերից հետո այցելելու են նաև Արցախի առաջնագիծ՝ մոտիկից ծանոթանալու մեր դիրքապահների առօրյային:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47