ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ Իշխան Սաղաթելյանի, Արգիշտի Գևորգյանի, Արման Ղազարյանի, Քրիստինե Վարդանյանի և Ասպրամ Կրպեյանի հետ սահմանային սադրանքից հետո այսօր անմիջապես այցելեցինք Կութ և Սոթք համայնքներ։ Ոստիկանական ուժերը արգելեցին մեր մուտքը, ինչից հետո Սոթք հասանք շրջանցիկ ճանապարհով։ Սա, վստահաբար, քաղաքական հրահանգ էր. մուտքը այլ քաղաքացիների դեպքում չէր արգելվում։ Մի քանի արձանագրում. Մինչ այս պահը լսվում են կրակոցներ, թշնամին կիրառում է հրետանի։ Ոչինչ չի ձեռնարկվում քաղաքացիական հասարակությանը պաշտպանելու, որևիցե ձևով սատարելու ուղղությամբ։ Այդուհանդերձ, մարդկանց ոգին տեղն է, մեծամասամբ չեն պատրաստվում հեռանալ համայնքից։ Մտահոգություն կա միայն մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներում, որոնցից մի քանիսն արդեն դուրս են եկել տարածքից։ Ցավոք, ականատեսն ենք լինում մեր կողմից տարիներ շարունակ բարձրաձայնված մտահոգությանն ու մտավախությանը, որ թշնամին չի բավարարվելու և համարժեք պատասխան չստանալու դեպքում ավելի է լկտիանալու՝ մեծացնելով իր ախորժակը։ Սա մեզ համար ևս մեկ ազդակ պետք է հանդիսանա՝ միավորվելու հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ։ Հապաղելու ժամանակ չունենք։ Մենք պետք է մեր ունեցած ողջ ռեսուրսն ու ներուժը ներդնենք մեր սահմանները ամրացնելու գործում։ Թշնամու այս տեսակ գործողությունները կրելու են պարբերական բնույթ։ Մենք պետք է առավելագույնս պատրաստված հաղթահարենք այս մարտահրավերը»։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02