Ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 9-ին, ժամը 22.10-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ անհայտ մակնիշի ավտոմեքենայից բժշկական կենտրոնի դիմաց իջեցրել են մոտ 35 տարեկան տղամարդու, որը թիկունքի շրջանում կտրած-ծակած վնասվածքներ ունի:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդը հիվանդանոց էր տեղափոխվել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասից: Մեքենան, որով նրան հիվանդանոց էին տարել, հայտնաբերվել և տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մեքենայի տարբեր հատվածներում տեսանելի էին արնանման հետքեր:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 9-ի ժամը 21.30-ի սահմաններում Սանահին-Սարահարթ թաղամասի հրապարակի մոտ մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 35-ամյա տղամարդուն դանակահարել էր 20-ամյա համաքաղաքացին:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 10-ին 20-ամյա երիտասարդը մեղայականով ներկայացել է բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44