Գիտենք, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածքներ եւ ակնհայտ է, որ դուրս գալու մտադրություններ չունեն: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` ներկայացնելով Համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։
«Որքան էլ խոսեն դելիմիտացիայի, միջազգային սկզբունքների մասին, իրենց գհործողությունները բոլորովին այլ բանի մասին են խոսում: Նրանք ամրացած են Հայաստանի սահմանից ներս գտնվող տարածքներում: Օրինակ, ես 2-3 ամիս առաջ էի Սյունիքի մարզում եւ 10 օր առաջ էի գնացել, տարբերությունն ակնհայտ է, թե ինչպես են նրանք ամրանում Հայաստանի ինքնիշխան տարածքում:
Սյունիքի Ներքին Հանդ գյուղի վարչական տարածքում դիրքեր են դրել, մի քանի ամիս առաջ մի փոքր շինություն էին կառուցել, մի քանի ամիս հետո արդեն մեծ շինություններ, ենթակառուցվածքներ, ճանապարհներ: Նույնը մենք արձանագրել էինք սեպտեմբերի 13-14-ից հետո Ջերմուկի տարածաշրջանում, մի քանի ամիս հետո անգամ բետոնե լայն ճանապարհներ էին կառուցում, բունկերներ եւ այլն»,-ասաց Թաթոյանը:
Նա ընդգծեց, որ ադրբեջանցիները նպատակ ունեն խաղաղ բնակչության կյանքն անհնար դարձնել, որ ստիպեն մարդկանց հեռանալ, ինչը այսօր տեսնում ենք նաեւ Արցախում. «Մարդկանց զրկում են ջրից, աղբյուրները հատուկ զավթում են, մարդիկ չեն կարողանում օգտագործել իրենց հողերը, արոտավայրերը: Ամեն մետր հողի հետեւում կանգնած են մարդիկ, ընտանիք, մարդկային ճակատագրեր»:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02