Երուսաղեմի պատրիարքության դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.
«12 Մայիս, 2023-ին հրատապ հրավիրված Տնօրեն ժողովը իր խոր մտահոգությունը հայտնեց մայիս 11-ին սոցիալական կայքերի միջոցով շրջանառության մեջ դրված, ապա մի շարք հորդանանյան եւ պաղեստինյան օրաթերթերի մեջ լույս տեսած այն լուրի առնչությամբ, ըստ որի Հորդանանի Հաշիմական Թագավորությունը եւ Պաղեստինյան կառավարությունը որոշել են սառեցնել Երուսաղեմի Հայ Պատրիարք՝ Ամեն․ Տ․ Նուրհան Արք․ Մանուկյանի պատրիարքական ճանաչումը։
Առավել զարմանալին եւ մտահոգիչն այն է, որ այս լուրը շրջանառության մեջ է դրվել «Կովերի պարտեզի» խնդրի հիմնական պատասխանատու Կալվածոց տեսուչ նախկին Պարետ Ծ․ Վարդապետ Երէցյանին պաշտոնից հեռացնելուց եւ Տնօրեն Ժողովի կողմից նրան կարգալույծ հռչակելու եւ վանքից արտաքսելու որոշումից հետո։
Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը եւ Տնօրեն Ժողովը իրենց կարելին անում են անվթար պահելու Հայ Եկեղեցու եւ համայնքի շահերը»։
Հիշեցնենք, որ սդեռ երկու տարի առաջ Երուսաղեմի հայոց Նուրհան Պատրիարքը և պարետ Երիցյանը գործարք էին կնքել հրեա գործարարի հետ և 99 տարով վարձակալության հանձնել «Կովերի պարտեզ» կալվածքը: Սա լուրջ բողոքի առիթ էր դարձել, քանի որ շատերը նշում էին, որ 99 տարով տարածքը վարձակալությամբ տալու համաձայնագիրն անօրինական է հենց այն առումով, որ որևէ մեկն իրավունք չունի հայկական կալվածքներն 99 տարով վարձակալության տալ, պատրիարքության կանոնադրությամբ, առավելագույն ժամկետը 49 տարին է:
Այս որոշմանը դեմ էին արտահայտվել նաեւ պաղեստինյան իշխանությունները, քանի որ հայկական տարածքը հանձնվում էր հրեա գործարարի՝ անտեղ հյուրանոց կառուցելու համար:
10:23
10:09
09:46
09:34
09:15
09:02
22:53
22:42
22:27
20:32
20:31
18:55
17:55
17:42
17:27
17:12
16:52
16:37
16:21
15:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15