Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում այսօր՝ մայիսի 12-ին, բնականոն կյանքն այս պահին վերսկսվել է։ NEWS.am-ի հետ զրույցում Սոթքի բնակչուհի Քրիստինե Բեգյանը պատմեց, որ նախորդ գիշերը կրակոցների հետեւանքով գյուղից դուրս եկած բնակիչներն առավոտյան վերադարձել են գյուղ։
«Ես իմ երեք անչափահաս երեխաների հետ գիշերել եմ Վարդենսիում։ Առավոտյան, երբ արդեն վերադարձանք, կրակոցները դադարել էին, միայն գյուղացիները տեղեկացրին, որ անօդաչուն հարվածել է»,- ասաց բնակչուհին։
Նրա խոսքով՝ թեպետ գյուղը չէր թիրախավորվել, սակայն երեկվա կրակոցները շատ լսելի էին, որովհետեւ թշնամին օգտագործում էր նաեւ ականետեր։
«Տները դղրդում էին՝ կարծես երկրաշարժ լիներ, բայց մեզ համար արդեն սովորական են դարձել` հատկապես սեպտեմբերի 13-ից հետո։ Հիմա գյուղում բնականոն կյանքը վերականգնվել է։ Դպրոցն աշխատում է, երեխաները վերջին զանգին են պատրաստվում, մենք կարտոֆիլ ենք ցանում եւ հողային այլ աշխատանքներ անում»,- նշեց Քրիստինե Բեգյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ: Հայկական կողմն ունի 4 վիրավոր:
Ժամը 10-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է:
Իսկ արդեն այսօր մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:
Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02