Երեկ Ուկրաինայի ռադան բացարձակ մեծամասնությամբ կողմ քվեարկեց օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է առաջիկա հոկտեմբերի 25-ը նշել որպես Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու վերացման 70-րդ տարելից:
Tert.am-ի հետ զրույցում Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ ընդունված որոշումը կարևոր էր ոչ միայն տեղի հայ համայնքի, այլև՝ ողջ հայության համար:
Պատգամավոր Միկոլա Կնյաժիցկիի հեղինակած նախագծում առաջարկվում է 2016 թվականի հոկտեմբերի 25-ին նշել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու լուծարման 70-ամյա տարելիցը: Հեղինակը նշում է, որ 1945-ին Արևմտյան Ուկրաինայում մեկնարկած արևելյան կաթոլիկ եկեղեցիների ոչնչացման առաջին զոհերից էր Հայ կաթողիկե եկեղեցին: Ըստ պատմական աղբյուրների, Լվովի Հայ կաթողիկե թեմի լուծարման ճշգրիտ ամսաթիվը համարվում է 1946 թվականի հենց հոկտեմբերի 25-ը:
Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ իր համար անսպասելի էր, որ խորհրդարանի մեծ մասը կողմ կքվեարկի որոշման նախագծին: «Ես շնորհակալ եմ նախագծի հեղինակին, որը կարողացավ ճիշտ մատուցել հարցը Ուկրաինայի խորհրդարանում նաև կոմիտեներում: Շատ մեծ աշխատանք է կատարել նաև հայ համայնքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը և այլոք: Սա իսկապես կարևոր էր ամբողջ հայության համար, ոչ միայն ուկրաինական հայ համայնքի, այլ՝ ողջ հայության համար»,- նշեց նա:
Անդրանիկ Մանուկյանը շեշտեց՝ որոշման ընդունումը վկայությունն է նրա, որ քայլ առ քայլ առաջ ենք գնում Ուկրաինայի ռադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առումով:
«Ուկրաինան մինչ օրս չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, բայց երբեք դեմ չեն արտահայտվել Ցեղասպանության ճանաչմանը: Ավելին՝ 100-ամյա տարելիցի ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: Ընդունել՝ հայ կաթոլիկ եկեղեցու ոչնչացման հետ կապված նման որոշումը հերթական քայլ չէ, այնպես որ՝ Ցեղասպանության ճանաչման հարցում էլ հաջողության կհասնենք»,- նշեց դեսպանը:
Դիտարկմանը, թե քաղաքական իրավիճակ է փոխվել, Ռադայում երեկ չէին դադարում հայտարարությունները, որ Հայաստանը աջակցում է Ռուսաստանի քաղաքականությանը Ղրիմի հարցում և այլն, Անդրանիկ Մանուկյանն այսպես արձագանքեց. «Նման հարց տալուց առաջ պետք է իմանաք քաղաքական հարաբերությունները: Երբ նման պայմաններում, Ռադան նման որոշում է կայացնում, իսկապես լավ է: Մեզ համար ամենագլխավորն այն էր, որ որոշումն ընդունվեց, մեծամասնությունը կողմ քվեարկեց: Գլխավորը արդյունքն է, որը կա»:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22