Բլոգեր և լրագրող Արմեն Մարտիրոսյանը, ում պատճառով բելառուսական «Բելավիա» ընկերության ինքնաթիռը Կիև-Մինսկ չվերթի ավարտին՝ կործանիչներ օդ բարձրացնելու սպառնալիքի տակ ստիպված է եղել վերադառնալ Կիև, միջադեպը կապել է իր քաղաքացիական դիրքորոշման հետ: Այս մասին Արմեն Մարտիրոսյանը հոկտեմբերի 23-ին հայտնել է Lenta.ru-ին տված հարցազրույցում:
«Ես առաջին օրերից ևեթ դեմ եմ եղել Ուկրաինայում պետական հեղաշրջմանը, կոչ եմ արել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին խստորեն պատժել նրանց, ովքեր «քաղաքացիական պատերազմ» են հրահրում, օգնել եմ «Բերկուտի» հատուկ ջոկատայիններին, կլոր սեղաններ եմ անցկացրել», - հատնել է բլոգերը:
Մարտիրոսյանի խոսքով` կատարվածը լիովին անսպասելի է եղել: Վայրէջքից հետո նրա անունը հնչեցրել են բարձրախոսով և խնդրել իրերով դուրս գալ: Իրեն դիմավորել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները և ուղեկցել դեպի օդանավակայանի շենք:
Բլոգերի խոսքով` «իրեն մանրակրկիտ ստուգել են` ինչ-որ տեղեկության կրիչ փնտրելով»:
Լրագրողը նաև հաստատել է, որ մտադիր է դատարան դիմել` «վիճարկելու ուկրաինական իշխանությունների անօրինական գործողությունները»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Բելառուսի սահմանից մի քանի կմ հեռավորությամբ գտնվող ուղևորատար ինքնաթիռին արգելվել է վայրէջք կատարել և հետ է ուղարկվել Կիևի «Ժուլյանի» օդանավակայան:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47