Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցել է Մուրադ Պետրոսյանի մահվան կապակցությամբ: Հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: «Սրտի ցավով տեղեկացանք պետական-քաղաքական, հասարակական գործիչ, ԱՀ ԱԺ 1-ին և 2-րդ գումարումների պատգամավոր Մուրադ Ազատի Պետրոսյանի անժամանակ մահվան մասին։ Մուրադ Պետրոսյանի գործունեությունը մեծ ներդրում է Արցախի Հանրապետության պետական համակարգի պատմության մեջ: Թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում ծավալած իր նվիրական աշխատանքով ակտիվորեն ու արժանապատվորեն մասնակցում էր մեր երկրի պետականության կայացմանն ու կառուցմանը: Մուրադ Պետրոսյանը Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։ Դեռևս 1977-1988թթ. Մուրադ Պետրոսյանը զբաղվում էր ազգային ինքնագիտակցության զարթոնքի քարոզչությամբ: 1983թ.ապրիլի 24-ին Արցախում առաջին անգամ «Մենք ենք՝ մեր սարերը» կոթողի մոտ կազմակերպել է հանրահավաք նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: 1985թ. ձերբակալվել է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրահավաք կազմակերպելու պատճառով։ 1988թ. դեկտեմբերին ձերբակալվել է ԽՍՀՄ ՊԱԿ մարմինների կողմից՝ Արցախ զենք տեղափոխելու փորձի համար: 1989թ. ապրիլին ազատ արձակվելուց հետո զբաղվել է ինքնապաշտպանական խմբերի կազմակերպմամբ և նրանց համախմբմամբ: Մինչև 1991թ. մարտ ամիսը Արցախի ինքնապաշտպանական ուժերի միավորված շտաբի համակարգող էր: 1991թ. օգոստոսին ստեղծել է «Արցախի ժողովրդական ճակատ» հասարակական-քաղաքական կազմակերպությունը: 1991թ. հոկտեմբերին նշանակվել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարի քաղաքական հարցերով առաջին տեղակալ: 1991թ.-ին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման,իսկ 1995-ին՝ ԼՂՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: 1996թ. խորհրդարանում իմ նախաձեռնությամբ ստեղծված «Ծայրահեղ կարիքավոր ընտանիքներին օգնության հիմնադրամ»-ի աշխատանքները մինչև 1999թ շարունակել է Մուրադ Պետրոսյանը։ 1997թ. ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահն էր։ Անաչառ, սկզբունքային անհատականություն էր, ճշմարիտ հայրենասեր։ Արցախի Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Մուրադ Պետրոսյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը։
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44