ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը:
«Առաջնորդները ոչ երկիմաստ հավատարմություն են արտահայտել 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին և համապատասխանաբար Հայաստանի ամբողջականությանը՝ 29.8 հազ. քառ. կմ տարածքով և Ադրբեջանի ամբողջականությանը՝ 89.6 հազ․ քառ. կմ տարածքով։ Վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում»,- հայտարարել է Շառլ Միշելը, որի խոսքն ավելի ուշ խմբագրվեց ԵԽ կայքում. 89 600 քառ․ կմ-ը դարձավ 86 600 քառ․ կմ։
Այս իրավիճակում մի քանի հարցեր են առաջանում, որոնց պիտի Նիկոլ Փաշինյանը հստակ, ուղիղ, առանց խաբելու պատասխանի.
Շ. Միշելի կողմից հնչեցված հայտարարությունից հարց է առաջանում. արդյո՞ք Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքը ճանաչել եք որպես ներկայիս Ադրբեջանի տարածք, եթե դրա մեջ մտնում է նաև Արցախի Հանրապետության փոքրացած տարածքը: Ինչու՞ ոչ մի խոսք չկա Արցախի մասին:
Հնչեցնելով խորհրդային Ադրբեջանի տարածքային թիվը՝ ի՞նչ հիմքով եք չեղարկել խորհրդային գործող օրենսդրությամբ ինքնորոշված Արցախի Հանրապետության գոյությունը և ի հակառակ մեր միասնական պայքարի, միջազգային իրավունքի, սովետական օրենսդրության, Արցախը հանձնում եք Ադրբեջանին:
Դուք ինչո՞ւ եք իրավունք վերապահել Ձեզ խոսելու հայ ժողովրդի անունից՝ Արցախը հանձնելով Ադրբեջանին: 10 օրից ավել իմ կողմից նախաձեռնված ստորագրահավաքը հակառակի մասին է խոսում. մի քանի հարյուր հազար ստորագրություն ենք հավաքել արդեն, և պետք է ասեմ, որ հայերի մեծամասնությունը Արցախը չի ընդունում Ադրբեջանի կազմում:
Ի՞նչ իրավունքով եք չեղարկում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ձեր գործողությունները հակասում են ՀՀ Գերագոյն խորհրդի կողմից 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը, որի 2-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյան, Ձեր կողմից ստորագրված ցանկացած այսպիսի փաստաթուղթ լեգիտիմության լուրջ խնդիր ունի:
Ի՞նչ իրավունքով եք սահմանափակում Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունները միայն իրավունքների և անվտանգության օրակարգով:
Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անկլավների հարցի լուծումն ինչպե՞ս եք ապահովելու. Հայաստանից քանի՞ անկլավային տարածք եք խոստացել հանձնել Ադրբեջանին և ի՞նչ կստանաք դրա դիմաց:
Եվրոպական Միության հարգելի՛ գործընկերներ, գերիների, անհետ կորածների, բռնությամբ անհետացածների վերադարձը պետք է տեղի ունենար պատերազմից անմիջապես հետո, սակայն մոտ 3 տարի է՝ մեր գերիները դարձել են քաղաքական առևտրի առարկա, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից խիստ անընդունելի է: Անհետ կորածների որոնողական աշխատանքները 2022թ. հունվարից դադարեցված են:
Այս հարցերի պատասխանները Նիկոլ Փաշինյանը պարտավոր է տալ՝ առանց ստելու:
10:23
10:09
09:46
09:34
09:15
09:02
22:53
22:42
22:27
20:32
20:31
18:55
17:55
17:42
17:27
17:12
16:52
16:37
16:21
15:57
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15