Հայաստանյան իշխանությանը գաղտագողի բանակցելու մանդատ ոչ ոք չի տվել
«Միացյալ Հայաստան» կուսակցության հինադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը․
«Ինչպես արդեն տեղյակ ենք, օրեր առաջ Վաշինգտոնում տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները, օրեր անց նրանք հանդիպելու են նաև Մոսկվայում։
Շուտով Բրյուսելում հանդիպելու են նաև Փաշինյանն ու Ալիևը՝ Շառլ Միշելի, դրանից օրեր անց էլ՝ Քիշնևում՝ Մակրոնի և Շոլցի միջնորդությամբ։
Հանրությունը սպասում է այս գերինտենսիվ բանակցությունների ոչ թե արդյունքներին, որոնք սովորաբար դրամատիկ են լինում, այլ հանգամանքների պարզաբանմանն ու տեղեկացմանը։ Իր խոստմանը հավատարիմ՝ Փաշինյանը պետք է տեղեկացնի հայ հասարակությանը, թե ինչ օրակարգով է մեկնում Բրյուսել և Քիշնև։
Եթե խոսքն այսպես կոչված` «խաղաղության պայմանագրի» ստորագրմանն է վերաբերում, ապա պետք է պարզաբանել՝ դրա նախագծում հայկական կողմի համար, որո՞նք են կարմիր գծերն Արցախի կարգավիճակի և անվտանգության երաշխիքների, նաև՝ ՀՀ տարածքային ամբողջականության երկաթյա ամրագրման, ասել է թե՝ ադրբեջանցիներին ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս վռնդելու հարցերի շուրջ։
Ես և մեր քաղաքական թիմն ուշիուշով հետևելու ենք այս գաղտագողի բանակցությունների բոլոր դրվագներին և մեր հնարավորության սահմաններում հաշվետվողականության դաշտ ենք բերելու իշխանությանը՝ տեղեկացնելու հանրությանը դրանց հանգամանքների մասին»։
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56