Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը բարձրացվել է նաև Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը: Ասուլիսում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Նախկինում մի քանի անգամ ընդգծվել է, որ դա Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի միջև ուղիղ քննարկման առարկա է: Ոչ միայն այս հանդիպման ընթացքում է ընդգծվել, այլ նաև նախագահ Միշելի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ Արցախի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն»,-ասաց դեսպանը:
Ա. Վիկտորինի կարծիքով, դա նույնպես ենթադրում է առաջիկայում լրացուցիչ քայլեր։
«Կա ընկալում, որ ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց պետք է աշխատենք այն ձևավորելու ուղղությամբ և բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք։ Աշխատանք կա անելու»,-ասաց նա։
Ա. Վիկտորինը նշեց, որ ինչ վերաբերում է ԼՂ հայ բնակչության իրավունքների երաշխավորման միջազգային մեխանիզմին, այս հարցերը դեռ բաց են, քննարկման կարիք ունեն. «Մի քիչ վաղաժամ է խոսել միջազգային կառույցների այստեղ մասնակցելու կարողության մասին։ Որոշ հարցերի համաձայնեցման կարիք կա, սա նաև Ստեփանակերտի ու Բաքվի միջև գործտընթացի մասին է։ Այստեղ Ադրբեջանի համաձայնությունն էլ է պետք։ Հարցը քննարկվում է, դիտարկվում է, շատ վաղ է այս պահին որևէ բան ասելը»։
Հարցին՝ այս պահին ԵՄ որևէ երկիր կա՞, որ պատրաստ է Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների բանակցությունների սեղանի շուրջ նստել, դեսպանն ասաց. «Կա ցանկություն և կա նաև ավելի լայն ֆորմատով սեղանի շուրջ նստելու նախագահ Միշելի ցանկությունը։
Այս պահին չեմ լսել Ստեփանակերտի ու Բավքի միջև ձևակերպմամբ ավելի լայն ֆորմատի որևէ քննարկում լինի։ Հարցը չի դրվել»։
Նա նաև ասաց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցելու Հայաստանին, Ադրբեջանին խաղաղ, հարատև լուծում գտնելու ճանապարհին, ինչը ոչ միայն խաղաղություն, նաև կայունություն, աճ կերաշխավորի այս տարածաշրջանում։
Ասուլիսին ներկա Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն ասաց, որ իր երկիրը հույս ունի, որ շարունակական դիվանագիտական ջանքերը կնպաստեն խաղաղության բանակցություններում առաջընթացի ապահովմանը։
Հարցին՝ Եվամիությունը, երբ որ պետք է, անհրաժեշտ է, օպերատիվ արձագանքում ու կիրառում է պատժամիջոցներ, բայց հենց հարցը վերաբերում է հայ-ադրբեջանական խնդիրներին, ոչ մի պատժամիջոց չի կիրառվում, խոսվում է միայն դիվանագիտության մասին, ինչո՞ւ Ադրբեջանի նկատմամբ չեն կիրառվում պատժամիջոցներ, Անդրեա Վիկտորինը պատասխանեց. «Սա օրակարգում չէ, պետք է համաձայնեցվի 27 անդամ երկրի կողմից»։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02