Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 5-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի բողոքը՝ մեղադրյալ (ամբաստանյալ), Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Վ.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց ընտրելով կալանավորումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով (վարույթով) 2017 թվականի նոյեմբերի 3-ին Վ.Ա.-ն ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը և հայտարարվել էր հետախուզում, քանի որ Վ.Ա.-ն, մասնակցելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկմանը, դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո, դիմել էր փախուստի: Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Վ.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերի 4-ին հայտնաբերվել և բերման էր ենթարկվել Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: Նույն օրը Բնապահպանական պետական տեսչության պետի նախկին տեղակալ Վ.Ա.-ն տեղափոխվել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: 2021 թվականի նոյեմբերի 5-ին Վ.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալը), 324-րդ հոդվածի 2-րդ մասով մասով (պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (պաշտոնեական կեղծիք կատարելը), 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք): 2021 թվականի դեկտեմբերի 16-ին հսկող դատախազը հաստատել էր մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 2021 թվականի դեկտեմբերի 29-ին դատարանը, քննելով Վ.Ա.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածությունը, որոշել էր կիրառել այլ խափանման միջոց՝ 5 մլն դրամ գրավ: Առաջին ատյանի դատարանի նշված որոշումը դատախազի կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան: Վերաքննիչ դատարանը որոշել էր անփոփոխ թողնել Վ.Ա.-ի վերաբերյալ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: 2023 թվականի ապրիլի 6-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացրել էր վճռաբեկ բողոք, որն ընդունվել էր վարույթ: 2023 թվականի մայիսի 5-ի որոշմամբ` ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի վճռաբեկ բողոքը: Գլխավոր դատախազությունը 2023 թվականի մայիսի 8-ին որոշումն ուղարկել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ որոշման պահանջներն անհապաղ կատարելու հանձնարարությամբ:
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
12:46
12:38
12:03
11:45
11:18
10:49
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03