Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ ՄԻՊ-ից հայտնում են, որ տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ավելի վաղ իրականացրած չհայտարարված այցից հետո քրեակատարողական հիմնարկի որոշ խցեր բարեկարգվել են և հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Ավելին, ՔԿՀ մուտքի մոտ կառուցվում է նոր սպասասրահ՝ նախատեսված եղանակային ցանկացած պայմաններում տեսակցության գործընթացի անարգել իրականացումն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեակատարողական հիմնարկի վերանորոգման խիստ անհրաժեշտության, զբոսաբակերում մարմնամարզության սարքերի և սպորտային պարագաների սակավության կամ բացակայության, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված միջավայր ունենալու անհրաժեշտության հետ կապված մի շարք հարցեր։ Բողոքներ են եղել նաև խմելու ջրի մատակարարման և պարբերաբար անջատումների առնչությամբ: Այցի ընթացքում արձանագրվել են նաև ազատությունից զրկված անձանց ցուցված դեղորայքը չտրամադրելու դեպքեր։ Օտարերկրյա քաղաքացիների բողոքները վերաբերել են հիմնականում ՔԿՀ-ներում հաղորդակցման դժվարություններին և իրավասու մարմնի կողմից տրամադրման ենթակա դատական ակտերի թարգմանությունների բացակայությանը: Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։ Ամփոփված վերլուծական տեղեկանքը՝ արձանագրված խնդիրներով և դրանց լուծման առաջարկներով, կներկայացվի իրավասու մարմիններին։
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03