ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատությունների բնագավառում անցած տարի տեղ գտած զարգացումներին
«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ. «Փաստաթուղթը նշում է, որ Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա դերակատարությունը ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Այն նաև սահմանում է, որ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն պահպանել և զարգացնել իրենց ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը: Զեկույցը հիշեցնում է՝ երկրի նոր քրեական օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից, արգելում է «խոչընդոտել կրոնի ազատության իրավունքը» և նախատեսում համապատասխան պատիժներ խախտումների դեպքում:
Հայաստանյան կրոնական փոքրամասնությունների մեծ մասը, ըստ պետքարտուղարության, պնդում է, որ, ընդհանուր առմամբ, իրենց նկատմամբ հանրային վերաբերմունքը դրական է եղել անցած տարվա ընթացքում, իսկ լրատվամիջոցներում իրենց վերաբերյալ բացասական լուսաբանումը բացակայում է կամ աննշան է: Արձանագրված դեպքերն էլ, ըստ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների, արտացոլում են առանձին հոգևորականների վերաբերմունքը, այլ ոչ թե Հայ առաքելական եկեղեցու մոտեցումը:
Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում եկեղեցի-կառավարություն հարաբերություններին՝ նշելով. «Մամուլը շարունակում է քննարկել այն, ինչը ներկայացվում է որպես Հայ առաքելական եկեղեցու և կառավարության հարաբերությունների վատթարացում, և որն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միտված կառավարության քաղաքականությանը»:
Ըստ փաստաթղթի, «կառավարությունը շարունակում է «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» դասընթացը դուրս բերել դպրոցական ուսումնական պարտադիր ծրագրից՝ համապատասխան պատմագիտական բովանդակությամբ նյութերը ներառելով հայագիտության ավելի լայն ուսումնական ծրագրում»:
ԱՄՆ պետքարտուղարության հրապարակման համաձայն, Հայաստանի հրեական համայնքն անցած տարի արձանագրել է հակասեմականության զգալի նահանջ՝ նախորդ տարվա համեմատ: Այդ ժամանակ Հայաստանում հակասեմական տրամադրությունների աճի հիմքում 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության զինատեսակների գործածությունն էր: Զեկույցը նկատում է, որ 2022թ․ փետրվարից հետո Ռուսաստանից Հայաստան եկած հարյուրավոր հրեաներ ունեցել են միայն դրական տպավորութուններ:
Զեկույցի՝ Ադբեջանին վերաբերող հատվածն անդրադառնում է հայկական եկեղեցիներին ու պատմամշակութային հուշարձաններին: Այն մեջբերում է Cornell University-ի Caucasus Heritage Watch-ի (CHW) ուսումնասիրությունը՝ հիմնված տարվա ընթացքում արված արբանյակային լուսանկարների վրա: Դրանք, ըստ զեկույցի, վկայում են, որ Նախիջևանում գտնվող միջնադարյան և ավելի նոր շրջանի հայկական վանքերի, եկեղեցիների և գերեզմանոցների շուրջ 98 տոկոսը ավերվել է 1997-2011 թվականներին:
Զեկույցը մեջբերում է լրատվամիջոցների փետրվարի 3-ի հրապարակումները, ըստ որոնց Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը հայտարարել էր, թե ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հեռացնելու «հայերի կողմից հորինված հետքերը՝ (կովկասյան) ալբանական կրոնական տաճարների վրայից»։ Սակայն օրեր անց նախարարությունը նշել էր, թե նախարարը սխալ է մեջբերումներ արել, և որ աշխատանքային խմբի կողմից հայտնաբերված հուշարձանների ցանկացած «կեղծում» չի հեռացվի, այլ կներկայացվի միջազգային հանրությանը:
Զեկույցը մեջբերում է նաև կրոնական կազմակերպությունների հարցերով Ադրբեջանի պետական գերատեսչության տվյալները, թե Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածքներում, որոնք մինչև 2020 թվականը գտնվել են հայկական ուժերի վերահսկողության ներքո, նախկինում գտնվող 67 մզկիթներից 63-ն ավերվել է ամբողջությամբ, իսկ չորսը՝ մասամբ: Ըստ զեկույցի, նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի և շրջակա տարածքների բոլոր քրիստոնեական հուշարձանները ներառվել են ազգային նշանակության հուշարձանների ցանկում և կրոնական ժառանգության օբյեկտների վերականգնման պետական ծրագրում։
Այնուամենայնիվ, զեկույցը մեջբերում է Caucasus Heritage Watch-ի (CHW) ուսումնասիրությունները, որոնց համաձայն՝ նաև անցած տարի Ադրբեջանում ավերվել են եկեղեցիներ, որոնց փոխարեն կառուցվել են մզկիթներ կամ քաղաքացիական շենքեր, ինչպես օրինակ Սուրբ Թովմա վանքի կամ Սուրբ Սարգիս եկեղեցու պարագայում: Վերջինիս ավերումը, ըստ CHW-ի, արձանագրվել է մարտ-հուլիս ամիսներին և իր արտացոլումն է գտել Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերին կայացրած վճռում, որը կոչ է անում Ադրբեջանին կանխել նման դեպքերը:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03