Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների:
Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ վերապատրաստման գործընթացին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են մայիսի 17-ից մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն:
Վերապատրաստման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը,
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը),
3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է,
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը,
6) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որոնք, ըստ առարկաների, հրապարակված են Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում՝ անհատական ծածկագրերով /հղում՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժին/:
Առարկայական պարտադիր վերապատրաստմանը մասնակցելու և նախընտրած վերապատրաստող կազմակերպությունը ցանկից ընտրելու համար տրամադրում ենք վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկը՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի մայիսի 10-ի N 633-Ա/2 հրամանի՝ https://escs.am/am/news/16443:
Ստորև վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների կոնտակտային տվյալները՝ գրանցվելու և անհրաժեշտության դեպքում կապ հաստատելու նպատակով:
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 060 710212/
«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 010 597029/
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /[email protected], հեռ.՝ 077 230277/
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /էլ. փոստ՝ [email protected], [email protected], հեռ.՝ 095 171415/
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան /[email protected], հեռ.՝ 060 830111/ներքին՝ 2-69/:
Առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը նախատեսված է միայն 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03