Մայիսի 18-ին և 20-ին «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակներում Արցախում մի շարք միջոցառումներ են նախատեսվում: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացրել են, որ Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում մայիսի 18-ին ժամը 12:00-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում նախատեսվում է «Արցախյան գորգերի առեղծվածը» խորագրով ցուցահանդես: Մայիսի 20-ին՝ ժամը 15:00-ին, կանցկացվի կարպետագործության դասընթաց: Ստեփանակերտի պատկերասրահում մայիսի 18-ին՝ ժամը 16:00-ին տեղի կունենա «Հիշողության պահապանները» խորագրով ցուցադրություն, «Բացահայտենք արվեստը» թեմայով ինտելեկտուալ խաղ: Նույն օրը՝ ժամը 19:00-ին Ստեփանակերտում կկայանա Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նոր հավաքածուի ցուցադրությունը: Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարանի կողմից մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, կկազմակերպվի «Թանգարանային արժեքների պահպանման խնդիրն աղետների ժամանակ» թեմայով դասախոսություն: Մայիսի 20-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտում նախատեսված է Արցախի պետական երգչախմբի համերգը «Երաժշտության գույները» խորագրով: Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանում մայիսի 18-ին՝ ժամը 15:00-ին, տեղի է ունենալու «Ասկերանի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով դասախոսություն, իսկ մայիսի 20-ին՝ «Եղեռն՝ եղեռնից հետո» թեմայով: Մարտունու պատմաերկրագիտական թանգարանում դասախոսությունը կլինի «Հայկական խաչքարերը որպես մեր ինքնության վկաներ» թեմայով՝ մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, իսկ մայիսի 20-ին «Արցախյան ազգագրություն» թեմայով՝ ժամը 15:00-ին: Բերդաշենի պատմաերկրագիտական թանգարանում էլ կայանալու է «Բերդաշենի հնավայրերը» թեմայով դասախոսություն՝ մայիսի 18-ին՝ ժամը 15:00-ին, իսկ մայիսի 20-ին՝ «Սահման դարձած իմ Բերդաշեն» թեմայով: Նույն օրը Կոլխոզաշենի պատմաերկրագիտական թանգարանում դասախոսությունը «Ամարասը հայ դպրության կենտրոն» թեմայով է՝ ժամը 14:00-ին, իսկ մայիսի 20-ին՝ «Մեր գյուղի սրբավայրերը» թեմայով՝ ժամը 15:00-ին: Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում էլ տեղի կունենա «Մարտակերտի մարդակերպ կոթողները» խորագրով ցուցադրություն և դասախոսություն՝ ժամը 14:00-ին, իսկ մայիսի 20-ին «Ազգային ուտեստ» թեմայով դասախոսություն-միջոցառում՝ ժամը 15:00-ին:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56