Գնդակը «Հայաստան» դաշինքի դաշտում է․ Հայկ Եսայան
17.05.23 | 22:18
ԳՆԴԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԴԱՇՏՈՒՄ Է
2021 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իրենց քվեներով որոշել են ընդդիմության առաջնորդի հարցը: Կարծում եմ գաղտնիք չէ, որ Հայաստան դաշինքի ստացած 270.000 ձայների առյուծի բաժինը պայմանավորված էր Ռոբերտ Քոչարյան անձով: Նաև կարծում եմ պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանին մարդիկ ընտրել են ոչ միայն իր ճգնաժամային կառավարման հզոր փորձը օգտագործելու, այլ հայ-ռուսական հարաբերությունների մակարդակը կրկին հասցնելու այն կետի վրա,ինչպիսին եղել է իր կառավարման տարիներին:
Այդ ընտրություններից ամիսներ անց սկսվեց գործող աշխարհակարգի, կամ ամերիկյան գաղութատիրությունից ազատվելու պրոցեսս, որի ջահակիրը Ռուսաստանն էր: Իսկ ուկրաինան այս պայքարում առաջինն էր, որը ԱՄՆ-ի կողմից դրվեց զոհասեղանին:
2022թ. սեպտեմբերին Հայաստան այցի ընթացքում, ԱՄՆ գլխավոր պաշտոնյաներից մեկը՝Նենսի Փելոսին, հայտարարեց մյուս երկու անունները, որոնք ըստ իրեն պիտի զոհվեն հանուն ԱՄՆ շահերի: Այդ երկու անուններից մեկը Թայվանն էր, մյուսը՝մենք: Ռուսաստանին թուլացնելու համար մենք պիտի դառնանք ՌԴ դաշնակից Իրանի դեմ, իսկ Թայվանը ՝ ՌԴ մյուս դաշնակից Չինաստանի դեմ:
Փաշինյանական իշխանությունը գնաց փողի հետևից, և իշխանություն պահելու ու սանկցիաների հետևից չընկնելու համար, հրավիրեց եվրոպացի դիտորդների,որոնք սկսեցին հսկել հանրապետության հրապարակում գտնվող Մարիոթթի սահմանները: Փաշինյանը նախընտրեց սանկցիաների տալ չընկնելը և իշխանությունը, ՀՀ անվտանգությունից:
Այսօր արդեն բաց տեքստով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, հայտարարեց, որ Հայաստանը արևմտյան ճնշման տակ, հրաժարվել է տեղակայել ՀԱՊԿ զորքերը Հայաստանում, որից էլ շարունակվում է տուժել ՀՀ անվտանգությունը: ՀՀ-ում ԵՄ դեսպանի վերջին հայտարարությունը դրա վառ օրինակն է:
Բայց Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությունից հետո Փաշինյանը չի մնում միակ խաղացողը:
Ես՝ որպես մեկը 270.000ից, կոչ եմ անում Հայաստան դաշինքի բոլոր պատգամավորներին, սկսել քաղաքական և իրավական պրոցեսս, և փորձել ստիպել ՀՀ իշխանություններին, որպեսզի ստորագրեն ՀԱՊԿ առաքելության տեղադրումը Հայասանում և հեռացնեն Ալիևի շահերը սպասարկող Եվրոպացի դիտորդներին:
Հուսով եմ Հայաստանի անվտանգությունը ձեր համար շարունակում է մնալ կարմիր գիծ և ավելի թանկ է, քան ԱՄՆ դեսպանի ժպիտը կամ հնարավոր սանկցիաները: