«Հայանտառ» ՊՈԱԿ Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի «Գետիկի» անտառպետության 3-րդ պահաբաժնում ապօրինի հատվել է 22 ծառ՝ պետությանը պատճառելով 1 մլն 200 հազար դրամի վնաս: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ն.Մ.-ն, լինելով «Գետիկի» անտառպետության անտառապետը, խմբային շահերից ելնելով, 2019 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի հոկտեմբեր ամիսը, հրահանգել է նույն անտառպետության 3-րդ պահաբաժնի անտառապահ Ս.Ս.-ին թույլատրել Ճամբարակի բնակիչ Վ.Ս.-ին կատարել ապօրինի ծառահատում: Արդյունքում, Տավուշի մարզի բնակիչներ Ա.Ս.-ն, Ա.Ա.-ն և քննությամբ դեռևս չպարզված անձինք գնացել են 3-րդ պահաբաժին, կտրել 22 ծառ և տեղափոխել Ս.Ե.-ի կողմից շահագործվող փայտի արտադրամաս: 2020 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին անտառապետ Ն.Մ.-ին և անտառապահ Ս.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), անհատ ձեռնարկատեր Ս.Ե.-ին՝ 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), քաղաքացի Վ.Ս.-ին՝ 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատում կազմակերպելը), 38-325-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծիքի դրդչություն), 325-րդ հոդվածի 1-ին մասով և քաղաքացի Ա.Ս.-ին ու Ա.Ա.-ին` 296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը): 2020 թվականի հոկտեմբերի 1-ին քրեական գործը (վարույթ) մեղադրական եզրակացությամբ հսկող դատախազի կողմից ուղարկվել է դատարան: 2023 ապրիլի 4-ին դատարանի դատավճռով Վ.Ս.-Ն, Ա.Ս.-ն, Ա.Ա.-ն, Ն.Մ.-ն, Ս.Ս.-ն մեղավոր են ճանաչվել վերագրվող արարքների կատարման մեջ: Վ.Ս.-ն դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, Ա.Ս.-ն՝ տուգանքի՝ 1 մլն դրամի չափով, Ա.Ա.-ն՝ տուգանքի՝ 1 մլն դրամի չափով, Ն.Մ.-ն՝ տուգանքի՝ 250 հազար դրամի չափով, Ս.Ս.-ն՝ տուգանքի՝ 250 հազար դրամի չափով: Ս.Ե.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով՝ դատաքննության փուլում:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03