Կառավարությունը խրախուսում է ընկերություններին՝ ձեռք բերելու նոր սարքավորումներ ու հոսքագծեր, և պատրաստ է սուբսիդավորել դրանց ձեռքբերման համար վերցված վարկերի տոկոսի ծանրակշիռ մասը: Ծրագիրը 1 տարի է, ինչ գործում է, և կարողացել է ապահովել մոտ 100 միլիարդ դրամի սարքավորումների ձեռքբերում: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, կառավարության նիստում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Ըստ նրա՝ ծրագիրը «լավ տեմպով» առաջ է գնում, բայց կան նաև «լավացման այլ հնարավորություններ»:
«Մենք այս ծրագրով առաջարկում ենք, որպեսզի սուբսիդավորենք սարքավորումների և հոսքագծերի տեղակայման ծախսերը, բայց ոչ ավել, քան սարքավորումների գնի 30 տոկոսի չափով, կապիտալ շինարարության տոկոսների սուբսիդավորումը՝ նույն չափով, ինչ որ վարկերի և լիզինգների գումարներն են: Դրանով թույլ ենք տալիս, որպեսզի ընկերությունները ճիշտ միջավայր ապահովեն այդ սաքավորումների աշխատանքի համար»,- ասաց նախարարը՝ տեղեկացնելով, որ փոփոխություններից մեկը վերաբերում է գործողությունների ժամկետը 1 տարով երկարացնելուն, քանի որ ծրագիրը տնտեսական արդյունավետություն ունի:
ՀՀ վարչապետը ծրագիրը «հաջողված» որակեց և մանրամասնեց, թե ինչ նպատակով է այն իրագործվում:
«Ուզում ենք, որ մեր տնտեսական աճի պոտենցիալը մեծանա, որովհետև մենք անընդհատ լսում ենք մեր տնտեսագետներից, որ մեր տնտեսությունը վերջին տարիներին աճում է իր պոտենցիալից ավելի, այսինքն՝ մեր իրական պոտենցիալը շատ ավելի պակաս է, քան ինչքան և ինչպես աճում է մեր տնտեսությունը, այսինքն՝ կարող է շնչահեղձ լինել տնտեսությունը այդ առումով, և մենք ուզում ենք, որ մեր տնտեսության զարգացման պոտենցիալն ավելանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03