Դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Սամվել Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վերջ տվեք այս պժգալի ներկայացմանը
Արդեն քանի օր է ամենուրեք քննարկվում է զոհված զինվորի մոր ձերբակալման հարցը: Մի կողմ թողնենք բոլոր տեսակի թեր և դեմ վարկածները, պատճառաբանությունները, արդարացումներն ու մեղադրանքները, որոնք ամենատարբեր կոչերով են լցված, ընդհուպ՝ Աշոտ Փաշինյանից մի նոր Սամվել Մամիկոնյան արարելու իղձով:
Պարոնայք, դուք պարա՞պ եք մնացել… Թշնամին սեղմում է հայրենիքի և մեր ժողովրդի պարանոցին հագցրած օղակը, իսկ դուք կանխամտածված սադրանքի՞, թե՞ հույզերի փոռթկման պահի թելադրանքով տեղի ունեցած դիպվածը դարձրել եք համաժողովրդական կենսական հարցի քննարկում: Վերջ տվեք այս պժգալի ներկայացմանը:
Զոհված զինվորների մայրերը, անկախ իրենց հուզումներից բխող պոռկման երևույթներից, եթե դրանք առաջ չեն բերել ծանր հանցագործություն, անձեռնմխելի են: Հանրության, ժողովրդի բարոյականության մակարդակն ու շահը դա է պահանջում:
Տվյալ դիպվածը, փառք Աստծո, ծանր հանցագործության չափանիշների մեջ չէ, մեզ մի մղեք անբարոյականության մատույցներ, այն էլ՝ այս օրհասական օրերին, երբ միայն ու միայն սթափություն է մեզ հարկավոր և հայրենիքի փրկության համար խելամիտ գործունեություն:
Ավելի քաղաքակիրթ ու բարոյական կլիներ, եթե Աշոտի փոխարեն նրա մայրը՝ Աննա Հակոբյանը, գնար տիկին Գայանեի հետ հանդիպման, անկեղծ զրուցեին և երկու մայրեր, հաշտ, միասին դուրս գային այդ հիմնարկությունից: Մինչդեռ, մենք այնքա՜ն ենք նահանջել մեր սուրբ, վեհ արժեքներից, որ նման քայլն աներևակայելի է…
Այս խայտառակ իրադարձությունն ու իրադրությունն ո՞ւմ է ձեռնտու, ո՞ւմ, ի՞նչ ենք ուզում ապացուցել, որ մեզանում օրենքների կիրառման գերակայությո՞ւն կա, թե՞ տխրահռչակ սև-սպիտակների ինքնակործան, անզիջում հակամարտություն՝ բոլոր անբարո միջոցների գործադրմամբ:
Դրա ժամանակը չէ, կրկնում եմ՝ վերջ տվեք այս պժգալի ներկայացմանը»։
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56