Այն, որ դատարանը որոշեց վճիռը հրապարակել վաղը, արդեն լավ բանի մասին չի վկայում: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Հիշեցնեք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շանգավիթ նստավայրում ավարտվեց զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Որոշումը կհրապարակվի վաղը ժամը 15։00-ին
Ղազարյանի խոսքով, դատարանը կարող էր այսօր հրապարակել վճռի եզրափակիչ մասը։
«Դատարանն իրավունք ուներ ոչ միայն վճռի ամբողջական տարբերակը հրապարակելու, այլև եզրափակիչ մասը: Սա ընդամենը որոշում է կալանքի վերաբերյալ, եսիմ ինչ փաստական հանգամանքների, վերջնական պատժի, պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշում չի, ընդամենը խափանման միջոցի մասին է։ Առավել ևս երբ գիտես, որ գործ ունես զոհված զինծառայողի մոր հետ, գիտես, որ նա առողջական խնդիրներ ունի, հացադուլ է հայտարարել, մեկ օր ավել անազատության մեջ պահելու իմաստը ո՞րն է:
Վստահ եմ, որ վաղը դատավորը կալանքի վերաբերյալ որոշում է տալու։ Հատուկ են որոշման հրապարակումը հետաձգել, որովհետև վաղը Կոռնիձորում հանրահավաք է նախատեսված, և այն մարդիկ ովքեր պատրաստվում են աջակցություն ցուցաբերել, հավանաբար, վաղը Կոռնիձորում կլինեն։ Դա էլ հաշվարկել են, որ հանրային աջակցություն չլինի, հանգիստ, սուսուփուս տանեն կալանավայր», - ասաց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ որոշման հրապարակման հետաձգումը բացառապես դրանով է պայմանավորված. արդարադատության մասին խոսելն այստեղ ավելորդ է:
Անդրադառնալով դատարանի բակում մեծաթիվ ոստիկանների առկայությանը՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Ոստիկաններ կային, թող գնային Աշոտ Փաշինյանին պաշտպանեին, որ անտեր, անտիրական, եթիմի պես չընկներ փողոցները ման գար ու այդպես պրոբլեմներ ստեղծեր։ Պետական պահպանության օբյեկտ է, 21 տարեկան տղա է, ո՛չ սովորում է, ո՛չ աշխատում է, ինչի՞ է ընկել փողոցները», - նշեց Ղազարյանը։
20:32
20:31
18:55
17:55
17:42
17:27
17:12
16:52
16:37
16:21
15:57
15:36
15:19
15:05
14:49
14:35
14:14
14:07
13:54
13:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:14
09:01
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35