Խաղաղություն կարող է հաստատվել միայն այն դեպքում, երբ որ երկու կողմերը չեն կարող մեկը մյուսին ինչ- որ բան պարտադրել»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Նա նշել է, որ մենք գրեթե 30 տարի ունեցել ենք հարաբերական կայունություն, խաղաղություն այն պատճառով, որ հայկական կողմին ինչ-որ բան պարտադրել հնարավոր չէր. «Երբ այն հնարավոր դարձավ իշխանության վարած հստակ քաղաքականության և ահավոր կազմաքանդման տանող գործողությունների արդյունքում, մենք ստացանք պատերազմ»։
Ձ. Աղաջանյանն ասել է, որ պատերազմից հետո Ռուսաստանն աջակցել է, որ Փաշինյանը մնա. «2020 թվականի պատերազմից հետո ռուսները փորձել են կանխել Փաշինյանի հեռացումը, քանի որ մտավախություն ունեին, որ դա կարող է արագացնել պատերազմի վերսկսկումն իրենց ամբողջ պարագծով։ Մոսկվան կարծում էր, որ եկող ուժերը թույլ չեն տա իրագործել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագիրը, ինչը կարող է հրահրել նոր պատերազմ։
Այսինքն, այսպես ասած, Փաշինյանին աջակցել է, չէի ասի պահել է, քանի որ պահողներն ուրիշ են, որպեսզի կարողանա այդ կայունությունն ապահովել այստեղ՝ չունենալով թեժ կետ իր հարևանությամբ»։
Նա նշեց, որ ռուսական կողմը իրավիճակը չսրելու, արհեստականորեն լարվածության առիթ չտալու, թեժ կետ չստեղծելու տրամադրությունից, միտումներից դրդված գնացել է քայլերի, որոնք այսօր բումերանգով հարվածում են իրեն. «Եթե իրենք այն ժամանակ հասկանային, որ ազգային շահերը պահող իշխանության գալու պարագայում իրենք չէին ունենա այն, ինչ որ ունեն կամ այն վատ բարդացումները, իրենց թիկունքում կունենային վստահելի գործընկեր, որը թիկունքից չէր հարվածի, ընդհատակյա գործունեություն չէր իրականացնի, որը կվնասեր ռուսական շահերին տարածաշրջանում, այս պարագայում նրանք վստահաբար այդ կերպ չէին մոտենա հարցին»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
20:31
18:55
17:55
17:42
17:27
17:12
16:52
16:37
16:21
15:57
15:36
15:19
15:05
14:49
14:35
14:14
14:07
13:54
13:43
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:14
09:01
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35