«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս մենք տեղեկացրել էինք, որ իշխանությունների հրահանգով պարբերաբար մերժվում են միջնորդությունները՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ միջազգային կոնֆերանսների, հանդիպումների, տարբեր այլ միջոցառումների մասնակցելու նպատակով երկրից մեկնելու վերաբերյալ: Պարզվում է՝ այս թեման քննարկումների լուրջ առիթ է դարձել նաև «դրսում»: Ի մասնավորի, մայիսի 18-ին Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեան Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձև է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Նախ՝ ասամբլեան Արմեն Աշոտյանի մասնակցության խոչընդոտումը միջազգային քաղաքական միջոցառմանը ճանաչել է որպես մասնակցային ժողովրդավարության դեմ ոտնձգություն, ինչպես նաև դատապարտել է քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր հարուցելը` դրանք համարելով անընդունելի և հակասող արդարության և օրինականության սկզբունքներին: Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի Գլխավոր ասամբլեան կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային:
Միևնույն ժամանակ Ասամբլեայի ընդունած բանաձևում նաև նշվում է, որ լիակատար համերաշխություն են հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և հանդես գալիս որպես միասնական ճակատ՝ ի պաշտպանություն քաղաքական ազատությունների։Հավելենք, որ Կենտրոնամետ դեմոկրատական ինտերնացիոնալը քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ամենամեծ և ամենաազդեցիկ միջազգային ասոցիացիան է Միացյալ Նահանգներում, Եվրոպական միությունում և Լատինական Ամերիկայում, որը միավորում է 109 քաղաքական կուսակցություն 83 երկրներից»
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44