Ադրբեջանի իրավապահ մարմինները Բաքվում գործողություն են իրականացրել Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման աջակիցների դեմ, հայտնում է ԱՊԱ հործակալությունը:
Ավելի վաղ Ադրբեջանի դատախազությունը, Եվրոպական հռչակագրի համապատասխան, Թուրքիայի գլխավոր դատախազություն միջնորդություն է ուղարկել այդ երկրի տարածքում քննչական գործողությունների իրականացման նպատակով՝ Ադրբեջանում «Հիզմեթ» շարժման ներկայացուցիչների հետ կապերը, նրանց ֆինանսավորման աղբյուրները բացահայտելու համար:
Գործակալության տվյալներով՝ Բաքվում անցկացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 159 գրքի օրինակ և 9 ամսագիր, որոնց քարոզչությունը և տարածումն արգելված է:
Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է մի խումբ անձանց ձերբակալության մասին, որոնք կարող են կապված լինել Գյուլենի շարժման հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22