Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի բնակիչները հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ, ինչպես նաև աշխատում են շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» ընկերությունում։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։
Նրա խոսքով, համայնքի՝ ադրբեջանական սահմանին ավելի մոտ գտնվող վարելահողները չեն մշակվում, քանի որ մշտապես գտնվում են հակառակորդի դիտարկման տակ։
«Շատ-շատ վարելահողներ կան, որոնք չեն մշակվում։ Կան գյուղեր, որոնք ընդհանրապես իրենց հողերը չեն մշակում՝ գտնվելով հակառակորդի տեսադաշտում։ Պառավաքար, Մովսես, Չորաթան գյուղերի հողերն ընդհանրապես չեն մշակվում, անընդհատ հակառակորդի դիտարկման տակ են»,- նշեց համայնքապետը։
Նրա խոսքով, այդ բնակավայրերում հիմնականում ընտանի կենդանիներ են պահում։
Ինչ վերաբերում է սահմանամերձ, սահմանապահ գյուղերում անվտանգային խնդիրներին, Ա. Հակոբյանն ասաց. «Մարդիկ արդեն սովորել են ապրել այդ պայմաններում։ Ավելին, եթե ամեն ինչ խաղաղ է, ավելի անհանգստացնող է։ Սովորել են կրակոցներին, հարմարվել են։ Ուժեղ, աշխատող, արարող, ազգային ավանդույթներով ապրող, հյուրասեր ժողովուրդ են։ Կյանքի ու մահվան կռիվ տվող, հատկապես չինարեցիները, որոնք դիտարկման տակ են, նրանց մոտ ավելի մեծ ազգային, մարդկային բարի արժեքներ կան...»։
Չնայած սահմանամերձ, սահմանապահ գյուղերն ավելի ուժեղացնելու, ամրապնդելու տրվող քաղաքականությանը, այնուհանդերձ, Ա. Հակոբյանի խոսքով, գյուղերի բնակիչները հեռանում են։
«Մարդիկ իրենց երեխաների համար ավելի լուսավոր, հետաքրքիր մանկություն ապահովելու համար, ցավոք, արտագաղթում են»,- ասաց Բերդի համայնքապետը։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02