«Մենք չենք կարող հանգիստ նստել մեր տներում, քանի դեռ մեր հարազատը փակի տակ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելուց հետո Հանրապետության հրապարակում նստացույց անող պատերազմում զոհված Ժորա Սարգսյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը։ Նա ընդգծեց, որ իրենց նստացույցն անժամկետ է։
«Հնարավոր ու անհնարին ամեն ինչ անելու ենք... Հետագա քայլերն ինչ է լինելու, այս պահին չեմ կարող ասել։ Մենք երբևէ չէինք սպասել, որ դատարանն այսքան ստոր կգտնվի, Ժորա անունով սրիկա դատավորը նման անսպասելի որոշում կկայացնի։ Վատագույնը սպասում էինք, որ կարող է տնային կալանք տա, բայց չէինք սպասում, որ հերոսի մորը կալանավորելու որոշում կայացվի։ Սա էր ամենաանսպասելին, դրա համար մենք միանգամից ի աջակցություն Գայանեի քաղաքով ակցիա արեցինք»,- նշեց նա։ Վ.Սահակյանն ասաց, որ իրենք այստեղ կլինեն երկուշաբթի, երեքշաբթի, այնքան, մինչև ազատ չարձակեն Գայանե Հակոբյանին։ «Մեր նպատակը մեկն է՝ Գայանեն մեկ օր առաջ լինի ազատության մեջ։ Նա ունի առողջական լուրջ խնդիր։ Պատկերացնում եք՝ հացադուլը գումարվի դրան, ինչ կլինի։ Վախենում եմ, քանի որ այս իշխանություններն արյուն տեսնելուց ուրախանում են, կարող է սա նրանց համար ոչ մի էական նշանակություն չունենա։ Գայանեն իմ հարազատն է, իմ բախտակից։ Մեր պահանջն է՝ ժամ առաջ Գայանեին ազատության մեջ տեսնել»,- ասաց Վ. Սահակյանը։ Նա ընդգծեց, որ եթե մինչև այսօր դատարանի որոշման հրապարակումը կարծում էր, որ այս գործն 90 տոկսով է սարքած, հիմա արդեն համոզված է՝ 100 տոկոս սարքած գործ է. «Ինչո՞ւ այս սադրանքն արվեց։ Որպեսզի այսօր հերոսածին մորը բանտարկեի՞ն, մեզ կոտրեի՞ն։ Չենք ասել, որ մենք կոտրվող տեսակը չենք, գնալու ենք մինչև վերջ»։ Հիշեցնենք, որ այսօր տիկին Գայանեն դատարանր որոշմամբ կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։
Աղբյուր` Panorama.am
21:05
20:45
20:22
18:49
18:32
18:13
17:55
17:34
17:06
16:58
16:45
16:32
16:07
15:48
15:23
15:08
14:45
14:23
14:06
13:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58
09:45
09:33
09:15
09:02
09:58
09:44
09:35
09:14
09:02
09:52
09:36