Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, չորս ոլորտային նախարարների ուղեկցությամբ, մայիսի 21-ին բնակչության հետ հանդիպումներ և անհատական ընդունելություններ է կազմակերպել Մարտակերտի շրջանի Հաթերք և Մարտակերտ համայնքներում՝ հանրության հետ պատշաճ հաղորդակցության ապահովման և բնակչությանը հուզող սոցիալ-տնտեսական ու այլ խնդիրների քննարկման նպատակով: Պետական նախարարը հանրային հանդիպումներում ներկայացրել է շրջափակմամբ պայմանավորված իրավիճակը և կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նա ընդգծել է, որ այս ծանր պայմաններում կառավարությունն անում է առավելագույնը՝ հնարավորինս մեղմելու քաղաքացիների սոցիալ-տնտեսական դժվարությունները, որոնք, բարեբախտաբար, չեն կոտրում Արցախի ժողովրդի ազատատենչ կամքն ու ոգին: «Մենք մեր տասնամյակների պայքարը շարունակում ենք մեր սեփական հողին արժանապատվորեն ու ազատորեն ապրելու համար, և, չնայած տարաբնույթ մարտահրավերներին, վստահ եմ, որ այդ պայքարը մեկ օր պսակվելու է վերջնական հաջողությամբ: Ադրբեջանական սպառնալիքներն ու ճնշումները երկար ժամանակ են ուղեկցելու մեզ, և մենք պետք է կարողանանք տևական ճգնաժամի պայմաններում ապահովել մեր գոյությունն ու պայքարը: Ուրախ եմ, որ կարողացել ենք վերջին շաբաթներին ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի աջակցությամբ որոշակիորեն կարգավորել հումանիտար բեռնափոխադրումների խնդիրը, սակայն գիտակցում եմ նաև, որ դա մեր բնակչության կարիքների միայն չնչին մասն է բավարարում»,- իր խոսքում նշել է պետական նախարարը: Գյուղատնտեսությանն առնչվող հարցերին ի պատասխան՝ Գուրգեն Ներսիսյանն ընդգծել է, որ, չնայած շրջափակման ու բնակլիմայական պայմանների հարուցած մեծ դժվարություններին, կառավարությունն անում և անելու է հնարավորը գյուղատնտեսական աշխատանքներին աջակցելու և պարենային ինքնաբավության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նա ընդգծել է, որ աջակցության ու փոխհատուցման լրացուցիչ ծրագրեր են իրականացվելու հատկապես բնական աղետներից տուժած գյուղատնտեսներին և սեփականատերերին, որոնց մի մասն արդեն կատարվել է: Հանդիպումների ժամանակ քննարկվել են նաև մի շարք հարցեր՝ ապրանքների գնագոյացման, զբաղվածության ապահովման, կենսական ենթակառուցվածքների գործունեության, ճանապարհների բարեկարգման և այլ թեմաների շուրջ: Պետական նախարարը տեղում տվել է մի շարք հանձնարարականներ՝ վերհանված խնդիրների ուսումնասիրման և լուծման ուղղությամբ: Գուրգեն Ներսիսյանը ճանապարհին ծանոթացել է նաև Սարսանգի ջրամբարի վիճակին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է էներգետիկ ու բնապահպանական ահաբեկչությունը՝ խափանված պահելով Հայաստան-Արցախ էլեկտրամատակարարումը, իսկ Արցախի կառավարությունը կատարում է բոլոր ջանքերը էներգահամակարգի ճգնաժամային արդյունավետ կառավարման ուղղությամբ: Այցի ընթացքում պետական նախարարին ուղեկցում էին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, քաղաքաշինության և սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարները:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03