Արեւմտյան գործընկերների հետ վերջին շրջանում մեր բոլոր հանդիպումներում այդ հարցը քննարկվում է, այդ հարցը բարձրացնում են մեր առաջ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը արեւմտյան գործընկերներից, մասնավորապես Գերմանիայի կանցլերից ստացել է խնդրանք, որպեսզի Հայաստանում խստացվի վերահսկողությունն այն ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին շրջանցել արեւմտյան պատժամիջոցները:
«Բայց դրանից առաջ էլ այդ հարցը եղել է հայ-ռուսական քննարկումների օրակարգում: Մենք երկուսի հետ հարաբերվելիս տալիս ենք նույն արձագանքը: Մենք ասում ենք՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը ՌԴ-ի հետ ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ, ունի տնտեսական խորը եւ ռազմավարական նշանակության հարաբերություններ: Բայց Հայաստանը նաեւ նաեւ այլ հանգամանքների բերումով չի կարող իերն թույլ տալ, որ հայտնվի արեւմտյան պատժամիջոցների տակ: Հետեւաբար, մենք ՌԴ-ի հետ հարաբերություններում կգործենք ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արեւմտյան պատժամիջոցների ներքո: Որովհետեւ եթե մենք հայտնվեցինք այդ պատժամիջոցների ներքո, նախ Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ դիմանա դրան, երկրորդը, մեր ոչ մի դաշնակցի համար դրանից ավելի լավ չի լինի: Երրորդը, մենք դրանով կփչացնենք մեր հարաբերությունները մեր արեւմտյան գործընկերների հետ: Հիմա ամեն ինչ, ինչ տեղավորվում է իմ ասածի շրջանակներում, դրա վերաբերյալ այո, տրվել են եւ տրվում են հանձնարարականներ: Տրվում են նաեւ այդ հանձնարարականների նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու հանձնարարականներ:
Բայց նաեւ մյուս կողմից մասնավոր հատվածի մեր գործընկերների հետ աշխատում ենք, որովհետեւ հնարավոր է պատժամիջոցը խախտել անզգուշությամբ: Դեպքեր են լինում, որ մարդիկ չիմանալով խնդրի առաջ են կանգնում, երկիրն էլ են խնդրի առաջ կանգնեցնում կամ նման պոտենցիալ ստեղծում: Մենք հիմա բոլոր ուղղություններով աշխատում ենք, որ սանկցիաները չխախտենք, մյուս կողմից գործընկերնեային լինենք եւ ՌԴ-ի նկատմամբ, եւ սանկցիաներ կիրառած գործընկերների նկատմամբ»,-ասաց Փաշինյանը: Նա նկատեց, որ Իրանի հետ մեր հարաբերությունները պակաս կարեւոր չեն, բայց 2009-ից այդ սանկցիաները գործում են նաեւ Իրանի նկատմամբ եւ Հայաստանը դրան պահում է. «Բա ի՞նչ անենք: Եթե մենք պատժամիջոցների տակ հայտնվենք, դրանից որեւէ մեկին ավելի լավ կլինի՞, մեր բարեկամին ավելի լավ կլինի՞:
Մենք կապի մեջ ենք նաեւ մեր արեւմտյան գործընկերների հետ, տեղական ընկերությունների հետ, պետական կառավարման մարմինների հետ, որ մաքսիմալ ճիշտ կարողանանք դիրքավորվել»:
Հարցին, կա՞ն հայկական ընկերություններ, որ արդեն պատժամիջոցների տակ են կամ շեմին են, նա պատասխանեց. «Ես գիտեմ, որ կան ընկերություններ, որոնք այսպես ասած, ռադարի վրա են հայտնվել, նրանց գործունեությունը կուսումնասիրվի եւ հետեւություններ կարվեն»:
11:47
11:22
11:02
10:44
10:17
10:02
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
12:16
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47