Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է հրապարակել՝ գրելով․
«Ասուլիսից հետո իրավիճակը շատ պարզ է. հիմա, այս ամենը լսելուց հետո, լռելը, ձայն չհանելը, կյանքը հանգիստ շարունակելը՝ իբր ոչինչ չի պատահել, անհատական և կոլեկտիվ մակարդակներով, նշանակում է՝ ստորագրել Նիկոլի արած հայտարարությունների տակ: Հայտարարությունների, որոնք հնչել են Արցախի, անկլավների, զոհերի, զոհերի ծնողերի, եկեղեցու, ընդհանուր բարոյականության շուրջ: Դա վերաբերում է թե՛ հասարակ մարդկանց, թե՛ նախկին նախագահներին, քաղաքական ուժերին, ԱԺ խմբակցություններին, հավասարապես՝ խմբակցությունների խիստ բարեկեցիկ և նվազ բարեկեցիկ անդամներին, և այլն: Վերաբերում է մտավորականներին, արվետի մարդկանց, հանրային հեղինակություն վայելող դեմքերին: Վերաբերում է հասարակությանը՝ ամբողջությամբ:
Հասարակությունն իր լռությամբ արդեն մեկ անգամ ստորագրել է նույն Փաշինյանի արած հրեշավոր մի հայտարարության տակ՝ այն մասին, որ կռիվն ինքը հնարավոր պահի չի կանգնեցրել, որպեսզի իրեն չանվանեն դավաճան: Հիմա հասարակությանը սպառնում է երկրորդ ստորագրությունը: Այսօր բոլոր քաղաքական և հանրային ուժերն ու անհատները անհատապես պետք է արտահայտվեն, եթե չեն ուզում դնել իրենց ստորագրությունը: Նիկոլն այս հայտարարությամբ փորձում է ստանալ հանրային լեգիտիմություն՝ իր քայլերի համար, քանի որ գիտակցում է, որ միայն 2021-ի թղթե մաշված մանդատն արդեն բավարար չէ այս ծանրության որոշումներ անցկացնելու համար:
Նա փորձում է ստանալ բոլորի լուռ համաձայնությունը: Մեզ անհրաժեշտ է ցույց տալ, որ նա իր գործողություններում և պայմանավորվածություններում չունի հանրային լեգիտիմություն, որ նա չի ներկայացնում լայն հասարակությանը՝ իր բոլոր խմբերով՝ քաղաքական ուժեր, հանրային կառույցներ, ազդեցիկ անհատներ: Բոլորը, ովքեր չեն պատրաստվում ստորագրել Նիկոլի ասածների տակ, պետք է արտահայտվեն: Այդ թվում՝ քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող պետական պաշտոնյաները` իրենց հրաժարականով, և նաև հենց իր՝ Նիկոլի քաղաքական ուժի ներկայացուցիչները»:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15