Երևանի թիվ 180 դպրոցն այսուհետ կրելու է 20-րդ դարի գրող, հրապարակախոս, գրականագետ, ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունը: Դպրոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանն այսօր մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Խորհրդանշական է, որ անվանակոչությունը տեղի է ունենում ի պատիվ մեր պատմության ուժեղ կանանցից մեկի՝ Զապել Եսայանի: Նա բազմաթիվ առումներով կարող է օրինակ ծառայել մեր կանանց ու աղջիկներին՝ առաջ գնալու և հաջողություններ գրանցելու համար: Զապել Եսայանի կերպարն ուսանելի է նաև տղաների համար՝ տեսնելու, թե ինչպիսի կանայք կան իրենց կողքին և ինչպես կարող են միասին այդ ուժն օգտագործելով՝ հզորանալ ու նաև զորեղացնել մեր երկիրը»,- շնորհավորական խոսքում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Որևէ գործչի անունով դպրոցների անվանակոչությունը նախարարը համարել է պատասխանատվություն այդ մարդկանց ճանաչելու, նրանց պատմական դերը, փորձն ու ժառանգությունը, գիտելիքը, թողած արժեքները շարունակաբար նորացնելու և առաջ տանելու համար: «Պատասխանատվություն է նաև դպրոցի օրինակելիության համար. Զապել Եսայանի անվան դպրոցը պետք է մատնանշենք որպես կրթական որակի չափանիշ և ուսումնառության լավագույն միջավայր»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է նպաստել ուսումնական գործընթացում պատմական և հանրային ակտիվ դերակատարում ունեցած կանանց մասին համապարփակ գիտելիքների փոխանցմանը, ինչպես նաև նրանց դերի և գործունեության տեսանելիության բարձրացմանը: Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ևս կարևորել է Զապել Եսայան գործչի ուղենշային դերը:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03