«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Արցախում ներքաղաքական գործընթացները շարունակում են նոր զարգացումներ ստանալ: Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, Արայիկ Հարությունյանի կողմից իրականացվող «քաղաքական կոնսուլտացիաների» հիմնական կռվախնձորը պետնախարարի պաշտոնն է և ուժային կառույցների համակարգման հարցը: Թերթին հայտնի է դարձել, որ այս փուլում պետնախարարի փոփոխության հարցն առժամանակ օրակարգից դուրս է եկել, իսկ Սամվել Բաբայանը շարունակում է ուժայինների վերահսկողության հարցով «բազարներ» տանել՝ նախագահին կից նոր մարմին ձևավորելու շրջանակներում:
Մեր տեղեկություններով, Արայիկ Հարությունյանը տարբեր խմբերի հետ հանդիպումներում հայտարարել է, թե հայտնվել է «երկու քարի արանքում»: Ի մասնավորի, Հարությունյանը դժգոհում է հատկապես այն պատճառով, որ շարունակվում են ճնշումները Նիկոլ Փաշինյանի կողմից, մյուս կողմից՝ ճնշումներ կան Արցախի նախկին նախագահների կողմից, ովքեր դեմ են իշխանությունը Փաշինյանի կողմից հովանավորվող դեմքերին փոխանցելուն: Նախկին նախագահները կարծում են, որ Փաշինյանը փորձում է Արցախի հանձնումն իրականացնել արցախցիների ձեռքով: Ըստ այդմ, Արցախում փորձում են ամեն գնով խոչընդոտել այդ գործընթացը:
Արցախից փոխանցում են նաև, որ Արայիկ Հարությունյանը նշել է, թե Բաբայանի կողմից կազմակերպված հանրահավաքն ամբողջությամբ տապալված է եղել, քանի որ «մի քանի հարյուր մարդով հանրային պահանջ չեն ներկայացնում», մանավանդ, որ Արցախում առնվազն 5-6 մարդ կա, ովքեր կարող են ավելի մեծ հանրահավաքներ անել ու հանրային աջակցություն ստանալ: Այլ բնորոշմամբ, Հարությունյանը տապալված հանրահավաքի հաշվին Բաբայանի առումով «ֆորա» է ստացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03