Հայկական գինիները մայիսի 15-17-ին մասնակցել են London Wine Fair 2023 հեղինակավոր ցուցահանդեսին։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) աջակցությամբ և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունների (GIZ) ֆինանսավորմամբ հայկական գինու 12 արտադրողներ ներկայացրել են իրենց գինիները՝ ազգային միասնական տաղավարում։
Հիմնադրամից հայտնում են՝ London Wine Fair-ին Հայաստանը մասնակցում է արդեն երկրորդ անգամ՝ նպատակ ունենալով հանրահռչակել հայկական գինին ու աշխարհին ներկայացնել մեր երկրի հարուստ գինեգործական պատմությունն ու ավանդույթները՝ այսպիսով ամրագրելով Հայաստանի հաստատուն տեղը «գինու միջազգային քարտեզի վրա»։
Ազգային միասնական տաղավար այցելած Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը կարևորել է Հայաստանի ներկայությունն այս հեղինակավոր ցուցահանդեսին և ընդգծել հայկական գինիները բրիտանացի սպառողներին և գործարարներին ներկայացնելու կարևորությունը։
London Wine Fair-ը հեղինակավոր միջոցառում է, որն անցկացվում է 1981 թվականից։ Սա ոչ միայն ցուցահանդես է, այլև գինուն նվիրված իրական տոն․ հատուկ առանձնացված գոտիներում գինու մասին դասախոսություններ, շնորհանդեսներ, վարպետության դասեր են անցկացվում։
London Wine Fair-ի ավարտին ամփոփովեց նաև գինու զբոսաշրջության ոլորտի The Wine Travel Awards մրցույթը։ Ամիսներ առաջ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմանդրամն ու Զբոսաշրջության կոմիտեն միջազգային մրցույթին մասնակցելու համար առաջադրել էին Հայաստանի 16 ներկայացուցիչներին, որոնից 5-ը հաջողությամբ հաղթահարել են հանրային քվեարկության փուլը, իսկ սոմելիե Արտյոմ Մկրտչյանը ճանաչվել է հաղթող «Գինու դեպան» (Wine ambassador) անվանակարգում։
Wine Travel Awards-ը հեղինակավոր մրցանակաբաշխություն է, որը գինեսեր հանրությանը ներկայացնում է գինու զբոսաշրջության գրավիչ ուղղություններ, գինու մասին պատմող ու գինի ստեղծող մարդկանց, ինչպես նաև՝ ճանաչելի դարձնում երկիրն՝ իր գինեգործական ողջ պոտենցիալով։
Մրցանակաբաշխության The Wine Travel Awards Guide ուղեցույցն այս տարի ներկայացնում է Հայաստանը՝ որպես գրավիչ գինեգործական ուղղություն։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02