«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ֆակտորի փրոդաքշն»-ը շարունակում է պետական տարբեր գերատեսչությունների սիրելի ընկերությունը լինել՝ մեկ անձից գնումներ կատարելու առումով: Այս անգամ Արտաքին գործերի նախարարությունն է մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագիր ստորագրել ընկերության հետ՝ 736 հազար դրամի չափով: Այս գումարով ՀՀ ԱԳՆ-ն ձեռք է բերել 120 հատ թղթապանակ, 120 նոթատետր, 120 գրիչ: Իհարկե, սա փոքր գումար է՝ այն գումարների համեմատ, որոնք այս ընկերությունը ստացել է նախկինում:
Օրինակ՝ «Ֆակտորի փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 750 մլն 192 հազար դրամ էր հատկացվել 2022 թ. մայիսի 21-31-ը Երեւանում անցկացված բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման եւ անցկացման նպատակով: Սա միակ գնումը չէ. «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին 2019-20 թթ.-ին 325 մլն դրամ էր վճարվել Երեւանում ամանորյա միջոցառումները կազմակերպելու համար
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ Հիշեցնենք, որ այս ընկերության հիմնադիրները Վազգեն Պողոսյանը եւ Ռուդիկ Տեր-Գալստյանն են: Նրանք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ դրա ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։ Այժմ մերձ հարաբերություններ ունեն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գործունյա եղբոր եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ – գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55