«Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական ինքնիշխանության վերականգնումը մեծապես կախված կլինի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկզբունքային դիրքորոշումից»։ Նման կարծիք է հայտնել Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը, հայտնում է Haqqin.az-ը։
Խորհրդարանականը նշել է, որ այդ առումով Ադրբեջանը թյուրքական պետությունների հետ սերտ համագործակցության կարիք ունի։ «Ցավոք, Ռուսաստանն այսօր շահագրգռված չէ հակամարտության վերջնական լուծմամբ։ Այս առումով անհրաժեշտ է լրջորեն աշխատել Թուրքիայի և թյուրքական պետությունների հետ։ Մենք և մեր դաշնակիցները պետք է համապատասխան առաջարկներ անենք Ռուսաստանին, պահանջներ ներկայացնենք և համոզենք նրան ընդունել դրանք։ Այսինքն՝ Մոսկվան կամ պետք է ճանաչի մեր ինքնիշխան իրավունքները Ղարաբաղի նկատմամբ և նպաստի խաղաղությանը, կամ կորցնի Ադրբեջանն ու Թուրքիան»,- կարծում է պատգամավորը։
Ընդ որում, ադրբեջանցի պատգամավորը պահանջում է «արտահանձնել» Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։
«Եթե Փաշինյանը շուտով խաղաղության պայմանագիր չստորագրի, նա կա՛մ կհեռացվի իշխանությունից, կա՛մ կկալանավորվի, կա՛մ կգնդակահարվի, ինչպես 1999-ի հոկտեմբերին խորհրդարանում վարչապետ Վազգեն Սարգսյանն ու խոսնակ Ստեփան Դեմիրճյանը։ Դրանից հետո կա՛մ պետք է համակերպվենք Ղարաբաղում առկա ստատուս-քվոյի պահպանման հետ, կա՛մ նոր մեծ արյունալի պատերազմի մեջ մտնենք Հայաստանի հետ, որին Ռուսաստանը բացահայտ պաշտպանում է։ Այ թե ինչու մենք պետք է հենց հիմա վերականգնենք ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»,- ասում է Գուդրաթ Հասանգուլիևը։
News.am
22:13
21:33
21:07
20:15
19:53
19:29
16:13
15:53
15:39
15:24
15:14
14:59
14:57
14:45
14:21
14:07
13:49
13:42
13:34
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37