Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում տեղի են ունեցել միջոցառումներ, որոնց կազմակերպչական աշխատանքները կատարել է կառավարությունը: Հատկապես բավականին ակտիվ է եղել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ում էլ վստահված են եղել կազմակերպչական աշխատանքները:
Ընդ որում՝ այդ միջոցառումների անցկացման համար բավականին մեծ գումարներ են տրամադրվել: Երեւանում ապրիլի 15-23-ն անցկացված ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման համար հայտարարված մրցույթին մասնակցել էին չորս ընկերություններ, եւ վերջնական հաղթող էր ճանաչվել «Բեգրաունդ փրոդաքշն» ՍՊԸ-ն, ում հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ընդհանուր ծառայության համար նախարարությունը փուլային եղանակով կվճարի 1 մլրդ 160 մլն դրամ։ Արայիկ Հարությունյանը եղել է կառավարական հանձնաժողովի նախագահը:
2022 թվականի մայիսի 21-31-ը Երեւանում անցկացվել էր նաեւ բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն: Այդ առաջնության կազմակերպման եւ անցկացման նպատակով «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 750 մլն 192 հազար դրամ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Այստեղ եւս առաջնության անցկացման աշխատանքները համակարգողը եւ միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը եղել է Արայիկ Հարությունյանը:
Միայն այս երկու միջոցառումով ամեն ինչ չի սահմանափակվում, եւ, առհասարակ, Հարությունյանն ակտիվ է այնտեղ, որտեղ գումար կա, որը կարելի է ծախսել միջոցառման անվան տակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:17
13:38
13:16
13:12
12:34
11:45
11:21
11:11
10:52
10:27
10:08
09:48
09:29
09:09
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03