Տիկին Գայանեի կալանքը, Արցախի և անկլավների հանձնման մասին հայտարարությունը ստվերեցին մայիսի 22- ի ասուլիսի ընթացքում վարչապետի արտաբերած հետևյալ միտքը.
«Դուք հիշատակեցիք Եռաբլուրի դեպքը․ իսկ Դուք համոզվա՞ծ եք, որ ոստիկանությունն էդտեղ ապօրինություն է թույլ տվել։ Եթե հանցագործություն չկա, այդ գործը ի՞նչ հիմքով գնա դատարան»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյան։ «Այս հայտարարությամբ վարչապետը փաստեց, որ. Արդեն իսկ հրահանգել է կարճել «Եռաբլուրի» գործով վարույթը, ՀՀ-ում քրեական արդարադատություն իրականացնող միակ մարմինը ՀՀ վարչապետն է՝ ով իր անձի մեջ միավորում է քրեական դատարանը, քննչական համակարգը, ոստիկանությունը: Ողջամիտ հարց կարող է առաջանալ. ինչու՞ է վարչապետը խոչնդոտում քրեական վարույթով օբյեկտիվ քննությունը և թույլ չի տալիս ոստիկանների նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում: Միթե՞ ավելի ողջամիտ չէր լինի,թույլատրել քրեական հետապնդումը և դրանով իսկ դադարեցնել բողոքի ալիքը: Բայց ոչ: Այստեղ է, որ տեսանելի է դառնում վարչապետի հոտառությունն ու ճկուն միտքը։ Իշխանության միակ պատվարն ու հենարանը ոստիկանությունն է՝ որն անշեղորեն, անգիտակցորեն, ռոբոտացված կատարում է իշխանության բոլոր հրահանգները: Նման պայմաններում, իշխանության հրահանգի կատարման համար ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը հանգեցնելու է ոստիկանության դժգոհությանը, նմանատիպ հրամանների դեպքում երկմտության հավանականությանը: Հենց այս անցանկալի հետևանքից է խուսափոմ մեր հեռատես վարչապետը», - գրել է նա։
15:29
15:04
14:35
14:14
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33