Ես հանդիպել եմ Հայաստանի նոր վարչապետի հետ. կարող եմ վերահաստատել, որ փոխադարձ կամք կա՝ ՀՀ կառավարության ու Եմ կողմից միմյանց հետ աշխատելու, հասնելու առավելագույն արդյունքի՝ ի շահ Հայաստանի տնտեսության: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ներկայացնելով Հայաստանում այսօր մեկնարկած «ԵՄ-ն բիզնեսի համար» խորագրով միջոցառումների շարքը:
«Նոր կառավարության մասով կարծում եմ, մենք կարող ենք շատ լավ նպատակներ տեսնել։ Հանդիպել եմ նոր վարչապետին, փոխադարձ կամք կա՝ ՀՀ կառավարության ու Եմ կողմից միմյանց հետ աշխատելու, հասնելու առավելագույն արդյունքի՝ ի շահ Հայաստանի տնտեսության: Փոքր ու միջին ձեռնարկությունների առջեւ կան հարկման ու մաքսային ծառայությունների հետ կապված խնդիրներ։ Դրանք արտացոլված են կառավարության ծրագրում։ Երկրորդ հանգամանքը բիզնեսի արդար միջավայրն է։ ԵՄ բիզնեսի միությունը մշակել է 5 հիմնական տարրեր, որոնք կարող են բարելավել բիզնես միջավայրը Հայաստանում։ Այդ խորհուրդները օգտակար են եւ կառավարության, եւ գործարարների հաամար։ Այդ առաջարկներից մի քանիսը հուսամ տեղ կգտնեն պրակտիկայում»,-հայտարարեց Սվիտալսկին՝ հավելելով. «Երրորդ տարրը դատական համակարգի, իրավունքի գերակայությունն է եւ պայքարը կոռուպցիայի դեմ, որը կարեւոր է ՓՄՁ-ների համար»:
ԵՄ դեսպանը նշեց, որ Հայաստանում լրջագույն խնդիրներից է նաեւ ՓՄՁ-ների համար ֆինանսների հասանելիությունը: «Ներքին ֆինանսավորման ծավալը Հայաստանում շատ համեստ է։ Մենք երկու խոշոր ծրագրեր ունենք Հայաստանում, որոնք մի քանի մլն եվրոյի են հասնում։ Սա կարող է օգնել ՓՄՁ-ներին։ Ես պարզեցի, որ Հայաստանում ՓՄՁ-ների մասնակցությունը 30 տոկոս է։ Գերմանիայում զարգացման ու տնտեսական հաջողության հիմքը հենց ՓՄՁ-ներն են։ Հույս ունեմ, որ ՓՄՁ-ները կարեւոր սուբյեկտ կլինեն ՀՀ տնտեսության աճի մեջ»,-ընդգծեց նա:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47