Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՌԱԿ 29-րդ համագումարի մասնակիցներին։
«Ողջունում եմ Երևանում ՌԱԿ 29-րդ հերթական համագումարի անցկացումը և հույս հայտնում, որ այն նոր ազդակ կհաղորդի կուսակցության հետագա գործունեությանը ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում: Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, կարևոր ազգային խնդիրների լուծման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, հայության ներգաղթի կազմակերպման և այլ համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը: Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով՝ ապացուցել կենսունակությունը: Բարձր գնահատանքի է արժանի դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը՝ հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման և այլ հարցերի լուծման գործում: Մենք շահագրգիռ ենք կուսակցության շարունակական զարգացմամբ՝ միտված մեր երկրի և ժողովրդի միասնականության, ազատության ու պետականության ամրապնդմանը: Վստահ եմ, որ ՌԱԿ-ն առաջիկայում առավել ակտիվ կշարունակի իր քաղաքական գործունեությունը՝ ի նպաստ մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների հաղթահարման և առաջընթացի: Մաղթում եմ համագումարի մասնակիցներին արդյունավետ քննարկումներ և հաջողություններ»,- ասվում է ուղերձում։
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55