Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կակաչների սոխուկների տնկման և այգիների մաքրման աշխատանքները:
Զեկուցվել է նաև, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` ոլորտի մասնագետների հետ կազմակերպվել է համապատասխան քննարկում, որի շրջանակում առաջարկվել է այս տարվա աշնանային ծառատունկը կազմակերպել նոյեմբերի երկրորդ շաբաթ օրը:
Հաշվի առնելով մասնագետների առաջարկը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր սահմանել նոյեմբերի 12-ը՝ արդեն իսկ սկսելով այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները:
«Այս հարցում վերջին տարիների մեր հիմնական պահանջը մնում է նույնը. ծառատունկերը կազմակերպել բացառապես ոռոգելի տարածքներում: Ըստ այդմ, ծառատունկի համար նախ և առաջ նախապատրաստեք այն տարածքները, որտեղ անցկացրել ենք ոռոգման նոր ցանց: Գույքագրեք նաև ծառապատ այն հատվածները, որտեղ կա տարածքը նոր տնկիներով համալրելու անհրաժեշտություն: Բազմիցս եմ նշել, որ համաքաղաքային ծառատունկերը ձևական բնույթ չպետք է կրեն ու դրա համար, նախ և առաջ, նախապատվությունը պետք է տրվի բացառապես ոռոգելի տարածքներին, որպեսզի ապահովվի նոր տնկված ծառերի հետագա պատշաճ խնամքը: Հատուկ ուշադրության կենտրոնում պահեք նաև այն հատվածները, որտեղ իրականացվել են չորացած ծառերի հատումներ: Բոլոր այդ բնաբաժակները ևս համալրեք նոր տնկիներով», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Կոմունալ տնտեսության վարչությանն էլ հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ՝ բակային տարածքներում, այգիներում և հանրային մյուս վայրերում շարունակել ներքին շաբաթօրյակների իրականացումը: Համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և բնակչության ակտիվ մասնակցությունն ապահովելու նպատակով էլ հանձնարարվել է նախապես իրազեկմանը զուգահեռ, համապատասխան աշխատանքներ տանել տեղերում անհրաժեշտ տնկիների և տեխնիկական միջոցների առկայության ապահովման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47