Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 21-ին, 22-ին, 23-ին Բուենոս Այրեսի Coliseo թատրոնում ղեկավարել է, իսկ հոկտեմբերի 26-ին Արգենտինայի Մենդոզա քաղաքի Անկախության թատրոնում կղեկավարի «Երեկո՝ Ջոն Մալկովիչի հետ» համերգային ծրագրերը, տեղեկացնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը ներկայացրել է Էրնեստո Սաբատոյի և Պաբլո Ներուդայի ստեղծագործությունները՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի և Ջոն Թավեների ստեղծագործության ուղեկցությամբ։ Որպես մենակատարներ հանդես են եկել ճանաչված երաժիշտներ՝ դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան և թավջութակահարուհի Նինա Կոտովան։ Համերգային ծրագիրն անցկացվել է հետաքրքիր ձևաչափով՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։
Նշենք, որ սա մաեստրո Սմբատյանի առաջին համագործակցությունը չէ Ջոն Մալկովիչի հետ։ Նրանք միասին հանդես են եկել նաև 2015թ. Սեուլում։
Ջոն Մալկովիչը մեծահամբավ հոլիվուդյան դերասան է, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, ով 1978թ. իր առաջին դերի մարմնավորման պահից մինչ օրս նկարահանվել է ավելի քան 170 ֆիլմերում, հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում: Մալկովիչն արժանացել է բազում հեղինակավոր մրցանակների:
13:17
13:05
12:58
12:53
12:37
12:15
12:03
11:48
11:35
11:22
11:03
10:45
10:26
10:04
09:45
09:32
09:23
09:15
09:02
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02