«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով․
«Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ։ 105 տարի առաջ հայ ժողովուրդը կերտեց իր բազմադարյա պատմության փառավոր էջերից մեկը։ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում ցեղասպանությունից բզկտված մեր ժողովուրդն իր մեջ ուժ գտավ ու ապացուցեց, որ իր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու կամքը վեր է ցանկացած պարտադրանքից։ Պատմության այս էջը մեզ սովորեցնում է, որ արտաքին ուժերի շահերն ու ցանկությունները, դաշնակիցների առկայությունն ու բացակայությունը, ներքին երկպառակություններն ու դավաճանությունները չեն կարող կանխորոշել մեր գոյությունը, եթե ունենանք ապրելու հավաքական կամք և այդ կամքն իրագործելու պատրաստակամություն։ Պատմությունը հաճախ է կրկնվում, և այսօր՝ մայիսյան հերոսամարտերից շուրջ մեկ դար անց, մեր ժողովուրդը կրկին կանգնած է ջրբաժանի առջև․ դրսևորել ազգային բարձր գիտակցություն և կրկին ապացուցել, որ մեր կամքը հնարավոր չէ կոտրել, կամ՝ համակերպվել մեզ պարտադրվող կանոնների հետ և ապրել այլոց թելադրանքի ներքո։ Մեր պապերն իրենց սխրանքով ու ժառանգությամբ մեզ ցուցանել են ճշմարիտ ուղին։ Այսօր մեր հերթն է․ մեր սերունդը պետք է համարձակություն դրսևորի՝ ստանձնի ու արժանապատվությամբ կրի իրեն բաժին հասած պատմական պատասխանատվությունը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02