Հանրապետության տոնի առիթով Արամ Մանուկյանի արձանի մոտ Հայ Հեղափոխական Դաշնակցության կազմակերպած «Տեր ենք մեր հայրենիքին» միջոցառման ժամանակ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ պայքարելու են՝ թույլ չտալու համար, որ օրվա իշխանությունը երկիրը հանձնի թշնամուն։
«Հայաստանի իշխանության ղեկին հայտնված խմբակը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը։ Հանձնվելու օրակարգը մեր ժողովրդի օրակարգը չէ, հետևաբար, հայ ժողովուրդը պայքարելու է իր հայրենիքի համար, և ցանկացած փաստաթուղթ, որն ընդունվելու է այս իշխանությունների կողմից, որով Ացախը լինելու է Ադրբեջանի կազմում, առ ոչինչ է, լեգիտիմություն չունի, և մեր ժողովուրդը դա չի ընդունելու։ Ջրբաժանը հստակ է․ ջրբաժանի մի կողմում մարդիկ են, ովքեր պատրաստ են պայքարել հայրենիքի համար, ում համար մեր հայրենիքի յուրաքանչյուր թիզը սուրբ է և պատրաստ են անձնազոհությամբ պահել և պաշտպանել այն, իսկ ջրբաժանի մյուս կողմում իրենց երկրում տնվորի կարգավիճակով ապրող այս իշխանություններն են, ովքեր իրենց հայրենիքի համար «կադաստրի վկայական» են աղերսում թշնամուց, ովքեր իրենց հայրենիքում ապրելու իրավունքն աղերսում են թշնամուց։ Ջրբաժանը հստակ է․ կամ օրվա իշխանության վարած օրակարգի, այսինքն՝ հանձնվելու և ստրկության ճանապարհն է, կամ պայքարի։ Ես հստակ ասում եմ՝ շատ ժամանակ չունենք, դանակը վաղուց հասել է ոսկորին։ Օրվա իշխանությունը շատ հստակ հրապարակել է երկիրը հանձնելու ճանապարհային քարտեզը և ժամանակացույցը։ 2023 թվականը հայ ժողովրդի և հայ մարդու համար ճակատագրական տարի է։ Ես այսօր՝ այս խորհրդանշական վայրում կասեմ հետևյալը, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով ու միջոցներով պայքարելու է մինչև վերջին շունչը, մեր ժողովրդին ոտքի է հանելու և առաջնորդելու է պայքարը և ներքին ու արտաքին թշնամուն դուրս է վռնդելու մեր երկրից։ Այո, նոր Սարդարապատ լինելու է, և այդ Սարդարապատում մենք հաղթելու ենք»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02