Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է ընթանալ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը: Հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց ամբաստանյալների երկու պաշտպանների բացակայության պատճառով:
Դատական նիստի մեկնարկին նիստը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ դատական նիստի 30 րոպե ուշ սկսվելու պատճառը տուժողների հարցաքննությունն է եղել: Այնուհետև դատավորը 5 րոպե ընդմիջում հայտարարեց կուրսանտի սպանության գործով մեղադրյալ Գնել Թևոսյանի պաշտպանի բացակայության մասին տեղեկությունները ճշտելու համար: Դատավորը հայտնեց, որ Վարազդատ Սաֆարյանի պաշտպանը նախապես հայտնել է, որ առողջական խնդիրներ ունի:
Ընդմիջման ավարտից հետո դատավորը հայտարարեց, որ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանի անձնական հեռախոսահամարներն անջատված են, գրասենյակի փաստաբանները ևս նրա մասին տեղեկություն չունեն, իսկ դատավարության մասնակիցներին իր բացակայության վերաբերյալ որևէ տեղեկություն փաստաբանը չի տրամադրել. «Այս պայմաններում փաստաբանի վարքագիծը պետք է գնահատվի անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: Պետք է դատավարության մասնակիցները նախապես տեղյակ պահվեն բացակայության համար: Դատարանը գտնում է, որ հաջորդ դատական նիստին նրա բացատրությունը լսելուց հետո կքննարկվի փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը»:
Դատավոր Հարությունյանն ասաց, որ մյուս պաշտպանը տեղեկացրել էր, որ առողջական խնդիրներ ունի, իսկ երկու պաշտպանի բացակայության դեպքում նիստը կհետաձգվի: Դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին:
Նշենք, որ նախորդ երկու դատական նիստերը ևս հետաձգվել էին:
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության, Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47