Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ ջեռուցման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով։
Անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ջրային կառույցներ» ընկերությանը տարեշրջանի փակման և ձմեռային ռեժիմի անցման հետ կապված հանձնարարել է իրականացնել մայրաքաղաքի ցայտաղբյուրների, ջրավազանների ու ջրային այլ կառույցների տեխնիկական ստուգման և դրանց կոնսերվացման նախապատրաստական աշխատանքներ:
Աշնանային տեղումների սեզոնի հետ կապված էլ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը և 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է համատիրությունների հետ համատեղ ուսումնասիրել բազմաբնակարան շենքերի անձրևատար խողովակներն ու վերացնել առկա թերությունները:
«Ամեն տարի տեղումների սեզոնին որոշակի ահազանգեր ենք ստանում, որ շենքերի անձրևատար խողովակների վնասվածության պատճառով մեր համաքաղաքացիներն ինչ-ինչ վնասներ են կրում: Հնարավոր նման երևույթները բացառելու նպատակով, համատիրությունների հետ համատեղ, ուսումնասիրեք դրանք, գույքագրեք առկա խնդիրներն ու կարճ ժամանակում վերացրեք նկատված թերացումները՝ ապահովելով դրանց հետագա անխափան շահագործումը», - նշել է Տարոն Մարգարյանը:
Եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը և հասարակական կարգի պահպանության ծառայությանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել և արգելել պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը:
«Անձրևային եղանակով պայմանավորված՝ բացօթյա սրճարանների սպասարկման գործունեությամբ զբաղվող որոշ տնտեսվարողներ փորձում են պոլիէթիլենային ծածկերով սահմանազատել իրենց տարածքները: Խստորեն հետևեք պայմանագրային պարտավորությունների կատարմանն ու կանխեք նման երևույթները. բացօթյա սրճարանների սեփականատերերը իրավունք չունեն աղավաղելու քաղաքի արտաքին տեսքը: Որևէ բացառություն չպետք է լինի այս հարցում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22